Հայաստանում աճող վայրի խաղողները կարելի է ներգրավել սելեկցիոն աշխատանքներում. նախարարն այցելել է ՀՀ ԳԱԱ ոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Լուրեր

18.05.2026 | 17:23
Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում
18.05.2026 | 17:16
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
18.05.2026 | 16:03
Ապօրինի ձերբակալությունը, որը հանգեցրել է ինքնասպանության, հանցագործություն է
18.05.2026 | 15:55
Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական միջոցառմանը մասնակցել է ընտանիքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.05.2026 | 15:46
Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին
18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ՝ արձագանքելով նոյեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հնչեցված օգտատեր Հովակիմ Զաքարյանի հրավերին, ով ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտական ղեկավարն է. տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից:

Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել ինստիտուտի աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և լսել նրանց առաջարկությունները։ Նախարարի պաշտոնակատարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության հետ անմիջական առնչություն ունեցող հետազոտությունների շրջանակը՝ մասնավորապես առանձնացնելով խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի,  հակաբիոտիկակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոցների մշակումը, խաղողի գենետիկական հայկական սորտերի ուսումնասիրությունն ու վերականգնումը։

Հովակիմ Զաքարյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարի միջոցների մշակման նպատակով իրականացված հետազոտությունների արդյունքում արդեն բնութագրվել են չորս քիմիական միացություններ, որոնք բավականին լավ ճնշում են վիրուսի բազմացումը  և պոտենցիալ դեղամիջոց դառնալու հնարավորություն ունեն: Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքները տեղ են գտել միջազգային լավագույն ամսագրերում:

Բույսերի գենետիկայի և իմունաբանության խումբը՝ Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ  Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում, իսկ 2019 թվականին առաջին անգամ կբացվի խաղողի տվյալների բազա, որը կապված կլինի նաև եվրոպական բազայի հետ, ինչը կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը։  Քրիստինե Մարգարյանը նշել է, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է   ուսումնասիրությունների,  որոնց արդյունքները վկայում են, որ հատկապես  Հայաստանում աճող վայրի խաղողները մեծ պոտենցիալով են օժտված և դրանք միանշանակ կարելի է ներգրավել սելեկցիոն աշխատանքներում։