Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի կողմից պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական լցանավի կալանման մասին

Լուրեր

16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 22-ի առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում կալանել են Ռուսաստանից մեկնող լցանավ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ լցանավը Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմիվ մաս է կազմում։ Այն կալանվել է չեզոք ջրերում։

«Այսօր առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են ռուսական լցանավ, որը ենթարկվել է միջազգային պատժամիջոցների և կասկածվում է կեղծ դրոշ օգտագործելու մեջ։ Գործողությունն իրականացվել է բաց ծովում՝ Միջերկրական ծովում՝ մեր մի քանի դաշնակիցների օգնությամբ»,- նշել է Մակրոնը։

Նա հավելել է, որ գործողությունն իրականացվել է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան։

Մակրոնը չի նշել ձերբակալված լցանավի անունը կամ այն, թե ինչ դրոշի ներքո է այն նավարկել։

Ֆրանսիան չի հանդուրժի խախտումներ, նշել է Մակրոնը՝ հավելելով, որ հետաքննություն է սկսվել։

«Մենք վճռական ենք՝ պահպանել միջազգային իրավունքը և ապահովել պատժամիջոցների արդյունավետ կիրառումը։ «Ստվերային նավատորմի» գործունեությունը նպաստում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ֆինանսավորմանը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի