Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Ավանեսյան
Քաղաքականություն
22.01.2026 | 18:57
Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 հայ գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Այս լուրն առաջինը Ֆեյսբուքում հայտնեց վարչապետ Փաշինյանը, որին հաջորդեց ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունը։ Այս տեղեկությանը զուգահեռ Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով այսօր փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին: Նրանք մեղադրվում են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով: