Ռուսաստանը կարող է կորցնել Սիրիայում իր երեք ռազմաբազաներից մեկը

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

Սիրիայի կառավարությունը կարող է խնդրել ռուսական զորքերին լքել իրենց երեք բազաներից մեկը՝ երկրի հյուսիսում գտնվող Ղամիշլիի օդանավակայանը։ Ըստ սիրիական աղբյուրի՝ այս հարցի շուրջ բանակցությունները կարող են սկսվել այն բանից հետո, երբ Հասակե նահանգի (որտեղ գտնվում է Ղամիշլին) վերահսկողությունը քրդական ուժերից փոխանցվի կառավարությանը, գրում է Meduza-ն։

«Կարծում եմ՝ ռուսներին կխնդրեն ամբողջությամբ լքել Ղամիշլին։ Նրանք այժմ այնտեղ գործ չունեն»,- Կոմերսանտին ասել է աղբյուրը՝ առանց մանրամասների։

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Անտոն Մարդասովը նույնպես կանխատեսում է ռուսական զորքերի դուրսբերում Ղամիշլիից: Տարածաշրջանային մրցակցության սրման և Սիրիայի կառավարության կողմից քրդական ուժերի վրա ճնշման ֆոնին, նա կարծում է, որ «Մոսկվան, հավանաբար, չի կարողանա միջնորդի դեր խաղալ»:

«Հետևաբար, տրամաբանական է, որ ռուսական զորքերի ներկայությունն այնտեղ կկրճատվի»,- հայտարարել է Մարդասովը։

Ռուսաստանը սկսել է օգտագործել Ղամիշլիի օդանավակայանը 2019 թվականին։ Ռուսական զորքերը մնացել են այնտեղ Սիրիայում իշխանափոխությունից հետո և, ըստ սիրիական լրատվամիջոցների, նույնիսկ ավելացրել են թվաքանակը 2025 թվականի ամռանը։ Սակայն հունվարին Syria TV-ն, հղում անելով արբանյակային տվյալներին, հաղորդել է Ղամիշլիի օդանավակայանից ռուսական տեխնիկայի մասնակի դուրսբերման մասին՝ անհայտ պատճառով։

Ղամիշլիի օդանավակայանից զատ՝ Սիրիայում գտնվող ռուսական ուժերը պահպանում են Լաթաքիա նահանգում գտնվող Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսում գտնվող ռազմածովային լոգիստիկայի բազան։

Սիրիական Հասակե, Դեյր Զոր և Ռաքքա նահանգները մեկ տասնամյակից ավելի վերահսկվում էին քրդերի կողմից։ Հունվարի կեսերին, կառավարական զորքերի հարձակումից հետո, Դամասկոսը հայտարարեց, որ քրդական Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF) ստորագրել են համաձայնագիր, որով այդ տարածքները փոխանցվում են կառավարության վերահսկողությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի