Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայոց լինելիությունը․ պատմություն, մշակույթ և հումանիտար գիտություններ» խորագրով ներկայացում-քննարկմանը

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում կազմակերպված ներկայացում-քննարկմանը։

«Միջոցառումը կազմակերպվել է Psychologie clinique գիտական հանդեսի հատուկ համարի հրապարակման շրջանակում՝ «Հայոց լինելիությունը․ պատմություն, մշակույթ և հումանիտար գիտություններ» խորագրով։ Հատուկ համարը նվիրված է Հայաստանի պատմությանը և հակամարտությունների ազդեցությանը հասարակության տարբեր շերտերի վրա։ Համարի խմբագիրներն են Պատրիկ Ալեսյանը և Անահիտ Դասսյո Տեր Մեսրոպյանը։

Բացման խոսքով հանդես են եկել դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրկլին։

Քննարկմանը մասնակցել են տարբեր ոլորտների ճանաչված մասնագետներ՝ պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, հոգեվերլուծության, արվեստի և մշակույթի բնագավառներից՝ ապահովելով ներկայացված թեմաների բազմադիսցիպլինար և համակողմանի դիտարկում»,- ասված է հաղորդագրությունում։