«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները կընդլայնվեն․ կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգվում է մինչև 2067 թվականը

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Էդուրարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին, որով նախատեսվում է ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը՝ իրականացնելով շուրջ 425 մլն դոլարի կապիտալ ներդրում։

Նախագծում նշվում է, որ օդանավակայանային ենթակառուցվածքների ընդլայնման անհրաժեշտությունը առաջացել է COVID-19 համավարակից հետո ուղևորահոսքի կտրուկ աճի պատճառով։ Եթե գործող ուղևորային համալիրը նախատեսված է տարեկան մինչև 4 մլն մարդ սպասարկելու համար, ապա 2023 և 2024 թվականներին այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 5 մլն-ն։ Նոր ներդրումային ծրագրով նախատեսվում է զարգացնել թե՛ ուղևորային, թե՛ բեռնային համալիրները։

«Հինգերորդ լրացմամբ կոնցեսիոն պայմանագրի ժամկետը, որը պետք է ավարտվեր 2031-ին, երկարաձգվում է մինչև 2067-ի դեկտեմբերի 31-ը։ Փոխարենը՝ պայմանագրից հանվում են մի շարք արտոնություններ և անորոշ դրույթներ։ Մասնավորապես, ուժը կորցրած են ճանաչվում երաշխավորված IRR-ի (ներքին շահութաբերության նորմ) և վնասների հատուցման բանաձևերը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին լիազորվել է մեկամսյա ժամկետում ստորագրել համապատասխան փաստաթուղթը։ Գործող սակագների փոփոխություններն այսուհետ կիրականացվեն ամենամյա սկզբունքով՝ ճշգրտվելով ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների գնաճի, ինչպես նաև Հայաստանի սպառողական գների ինդեքսների միջին ցուցանիշով»,-ասվում է հիմնավորման մեջ։

Բացի այդ, սահմանվել է դրույթ, ըստ որի՝ կոնցեսիոների բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատիրոջ փոփոխությունը պետք է նախապես համաձայնեցվի ՀՀ կառավարության հետ։ Պայմանագրի ավարտին կամ վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը պետք է պետությանը վերադարձվի լիարժեք շահագործվող վիճակում։ Նշվում է նաև, որ կոնցեսիոների կողմից ներկայացվել էր 2023-2027 թվականների համար մաստեր-պլանի նոր նախագիծ, որով առաջարկվում էր շուրջ 400 մլն դոլարին համարժեք ներդրումներ իրականացնել կոնցեսիոն կառավարման փոխանցված օդանավակայանային ենթակառուցվածքներում։

Նախագծի քննարկման ժամանակ արձանագրվեց, որ մաստեր-պլանի հաստատումից հետո օդանավակայանի երկրորդ տերմինալի պատրաստման աշխատանքները պետք է սկսվեն, իսկ մինչև 2033-ը այդ և այլ պարտավորություններ ևս ավարտվելու են։

Կվերացվեն նաև Կապանի «Սյունիք» օդանավակայանի նկատմամբ կոնցեսիոն սահմանափակումները, ինչը հնարավորություն կտա տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը վերածել միջազգայինի։

Եվգենյա Համբարձումյան