Կողոպտել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը
Հասարակություն
22.01.2026 | 12:54
Կողոպտել են «Թու-թու-թու լավա» անունով հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանի տունը: ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է հունվարի 21-ին` 19:30-ի սահմաններում:
Թե ինչ են տարել կողոպտիչները, ՆԳՆ-ից փոխանցեցին, որ այս պահին հայտնի չէ:
Նշենք, որ կողոպուտի պահին բնակարանում ոչ ոք չի եղել, բլոգերն ընտանիքի հետ երկրում չէ:
Արփի Հակոբյան