Իրանի իշխանությունները սկսել են բռնագրավել բողոքի ցույցերին աջակցած ընկերությունների և ձեռնարկատերերի ունեցվածքը. FT

Լուրեր

20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
Բոլորը

Իրանի իշխանությունները զանգվածային բողոքի ցույցերից հետո ուժեղացրել են ճնշումները՝ բռնագրավելով ընկերությունների գույքը և փակելով բիզնեսներ ամբողջ երկրում՝ հակակառավարական ցույցերին աջակցելու մեղադրանքներով, հաղորդում է Financial Times-ը։

Հունվարի 20-ին Թեհրանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ավելի քան 20 մարզիկների, դերասանների և կինոգործիչների դեմ գործեր են հարուցել բողոքի ցույցեր հրահրելու համար: Հայտարարվել է, որ նրանց գույքը կօգտագործվի բողոքի ցույցերից պատճառված վնասի փոխհատուցման համար, գրում է Meduza-ն։

Բացի այդ, շուրջ 60 սրճարան նույնականացվել է որպես «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» «ահաբեկչական գործողություններին» աջակցող։ FT-ն, հղում անելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ ձերբակալվել է հայտնի սրճարանների ցանցի և առևտրի կենտրոնի սեփականատեր Մոհամմադ Սաեդինիանը, իսկ նրա գույքը բռնագրավվել է։

Իշխանությունները նաև փակել են Իրանի բարեփոխական «Ham-Mihan» թերթը՝ բողոքի ցույցերի ժամանակ պետական ​​հիվանդանոցների գործունեությունը լուսաբանելու համար: Մեկ այլ լրատվական գործակալություն և տեղեկատվական պորտալ մեղադրվում են կեղծ տեղեկություններ տարածելու մեջ (անունները չեն հրապարակվել):

Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը հայտարարել է, որ բողոքի ցույցերին միացած երիտասարդները, հավանաբար, «խաբված» են եղել։ Նա նշել է, որ «անկարգությունները ղեկավարած և դրանց մասնակցած անձինք կենթարկվեն խիստ պատժի»։ Ըստ պաշտոնյայի՝ արտասահմանյան հետախուզական գործակալությունների կողմից խաբված յուրաքանչյուր ոք պետք է հանձնվի երեք օրվա ընթացքում՝ մեղադրանքի մեղմացման դիմաց։

2025 թվականի դեկտեմբերի վերջից Իրանում տեղի են ունենում կառավարության դեմ զանգվածային բողոքի ցույցեր: ԱՄՆ-ում գործող իրանական HRANA մարդու իրավունքների պաշտպանության գործակալության տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշման հետևանքով զոհվել է ավելի քան 3,000 մարդ։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ժամանակ «մի քանի հազար» մարդ է զոհվել՝ մեղադրելով ցուցարարներին և ԱՄՆ կառավարությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի