Մարդասիրական աղետ է՝ հունվարին Կիևը 600,000 մարդ է լքել. Կլիչկո

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ հունվարին Ուկրաինայի մայրաքաղաքը, որտեղ ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, լքել է 600,000 բնակիչ։ Նա այս մասին ասել է The Times-ին, փոխանցում է  Current time-ը։

Կլիչկոյի մամուլի ծառայությունը «Ուկրաինսկա պրավդա»-ին բացատրել է, որ Կիևի իշխանություններն այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով հաշվարկային տվյալների վրա. քաղաքում ներկայում 600,000-ով պակաս «քնած» հեռախոս կա։

«Այստեղից էլ քաղաքապետի կողմից բարձրաձայնված թիվը։ Օրինակ՝ նրանք հաշվարկել են, թե պատերազմի սկզբում քանի մարդ է մնացել քաղաքում (800,000)։ Ոմանք հետևել են խորհրդին և, ունենալով այլ տարբերակներ, հեռացել են քաղաքից։ Բացի այդ, դպրոցական արձակուրդները երկարաձգվել են։ Ուսանողները նաև առցանց են սովորում, և նրանցից մի քանիսը, ովքեր Կիևից չեն, հեռացել են»,- պարզաբանել են քաղաքապետարանից։

The Times-ին տված մեկնաբանությունում Կլիչկոն պնդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևը տանում է դեպի «մարդասիրական աղետ»։ Նա հայտնել է, որ մայրաքաղաքում 4,000 բազմահարկ շենքեր ներկայում առանց ջեռուցման են, այն վերականգնվել է ավելի քան 1600 շենքում։

«Իրավիճակը բարդ է, քանի որ այս շենքերի մեծ մասը ջեռուցմանը միացվում է երկրորդ անգամ՝ հունվարի 9-ին կարևորագույն ենթակառուցվածքների վնասվելուց ի վեր։ Կոմունալ և էներգետիկ ընկերությունները շարունակում են աշխատանքները Կիևի բնակիչների տներում ջեռուցման, ջրի և էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ»,- նշել է Կիևի քաղաքապետը։

Վիտալի Կլիչկոն խորհուրդ է տվել բնակիչներին՝ «հնարավորության դեպքում լքել քաղաքը», մինչ արտակարգ ծառայությունները փորձում են վերականգնել Կիևի էլեկտրաէներգիան։

Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության՝ հունվարի լույս 21-ի գիշերը ռուսական հարձակումների հետևանքով Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Զապորոժիեի մարզերում էլեկտրաէներգիայի անջատում է եղել։ Կիևում և Կիևի մարզում իրավիճակը, ըստ որոշ տեղեկությունների, շարունակում է մնալ մարտահրավերային՝ սառնամանիքի հետևանքով առաջացած լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով։

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ հունվարի 20-ին առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1,1 միլիոն բաժանորդ, որը կազմում է Խարկովի և Խարկովի մարզի բնակչության շուրջ 90%-ը: Հունվարի 21-ի առավոտյան 460,000 բաժանորդ է առանց էլեկտրաէներգիայի եղել: Նա հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են «վատագույն սցենարին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի