Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ․ քեզ ո՞վ էր իրավունք տվել ամպագոռգոռ հայտարարության, որի տակից դուրս չեկար․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը Factor TV-ի հետ հարցազրույցում խոսելով 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշման և Արման Թաթոյանի հետ համագործակցության մասին՝ ընդգծել է, որ իրենց միավորում են Հայաստանի ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Ըստ նրա՝ ներկայիս քաղաքական դաշտը գտնվում է փակ շղթայի մեջ, որտեղ գործող իշխանությունն ու նախկին նախագահները սնում են միմյանց գոյությունը։

Հարությունյանի գնահատմամբ՝ Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտը բաժանված է երկու բեևեռի, որոնք գոյատևում են միմյանց հակադրվելով։

«Հայաստանը էս պահին պահում են նախկին ու ներկա համակարգերի փակ շղթայի մեջ։ Մարդկանց անընդհատ հրամցնում են՝ կա՛մ նա, կա՛մ նա»,- նշել է Հարությունյանը՝ հավելելով,- «2021 թվականի ընտրությունները ցույց տվեց, որ իրար հակադրումով ուժերը կարողանում են ձայներ ստանալ…  Նիկոլին ընտրենք, որպեսզի Քոչարյանը չլինի, Քոչարյանին ընտրենք, որպեսզի Նիկոլը չլինի ասելով՝ փաստացիորեն ուժեր ձևավորվեցին պառլամենտում»։

Նա շեշտել է, որ իրենց խնդիրը ոչ թե ընդդիմության դեմ պայքարելն է, այլ երկիրն այս իրականությունից ազատելը․ «Մեր խնդիրը Հայաստանում հասնել իշխանափոխության, ազատվել էս իրականությունից… Որովհետև էսօրվա իրականության պայմաններում Նիկոլ Փաշինյանը օգտվում է նախկինների էդ հանգամանքից, դրանց դարձնում է մի հատ հակակշիռ ուժ և դրա միջոցով փորձում է վերարտադրվել»։

Անդրադառնալով գործող իշխանության վարած քաղաքականությանը, մասնավորապես՝ «Խաղաղության պայմանագրին» և անվտանգային հարցերին՝ Շահեն Հարությունյանը խիստ քննադատության է ենթարկել կառավարության մոտեցումները՝ դրանք որակելով որպես սպառնալիք իրական խաղաղությանը։

«Խաղաղության հասնելու ճանապարհները էն չեն, ինչը որ սրանք ասում են ու խաբում են ժողովրդին։ Այսինքն՝ անարժանապատիվ կեցվածքը, ամեն ինչ զիջելու պատրաստակամությունը ոչ միայն խաղաղության երաշխիք չեն, այլ ընդհակառակը՝ դա հենց վտանգում է իրական խաղաղությունը»,- հայտարարել է նա։

Հարությունյանը հիշեցրել է 2021 թվականի խոստումները. «2021 թվականին նախընտրական ծրագրում նշված էր, որ… վերադարձնելու են Շուշին և Հադրութը։ Դա 2021 թվականի ծրագրի մասին է»։ Նա պնդել է, որ իշխանությունը խաբել է ժողովրդին՝ սկզբում խոստանալով վերադարձնել կորցրածը, իսկ հետո հայտարարելով, թե Արցախը Ադրբեջան է։

Խոսելով իրենց գաղափարական հենքի մասին՝ Հարությունյանը նշել է, որ պետությունը առաջին հերթին անվտանգություն է, և առանց ուժի հնարավոր չէ հասնել խաղաղության։

«Պետությունը դա խորհրդանշական, սիմվոլիկ ինչ-որ բնույթ կրող բան չի, դա նախ և առաջ անվտանգություն է։ Եվ Թոմաս Հոբսը… հենց սա ասել է, որ պետություններ ստեղծում են ոչ թե նրա համար, որ դա կատարյալ կառույց է, այլ դա խիստ անհրաժեշտություն է։ Որովհետև եթե չկա պետություն, բոլորը բոլորի դեմ պատերազմում են»,- ասել է նա։

Նա նաև անդրադարձել է հասարակության մեջ հիասթափությանը և նոր ուժերի անհրաժեշտությանը. «Թող մարդիկ ընտրեն նոր ուժերի, թող գնան և բացառեն, ասեն՝ չենք ընտրում նախկիններին, չենք ընտրում ներկաներին, ընտրում ենք նոր ուժերի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան