ԹՐԻՓՓ-ի ծրագիրը գրել են, թե խաղաղություն է, բայց ես հավատացնում եմ՝ դա ռեգիոնալ ական է․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի փորձերին և Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին։ Մանուկյանը հաստատեց, որ Կոնգրեսը տևական ժամանակ բանակցում է տարբեր քաղաքական ուժերի հետ՝ նպատակ ունենալով լայն կոնսոլիդացիա ձևավորել առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Նա հաստատեց, որ կա բանակցություն նաև «Մեր ձևով» շարժման հետ։

Արամ Մանուկյանը շեշտեց, որ իրենց օրակարգը գերազանցում է զուտ խորհրդարանական մանդատներ ստանալու նպատակը․ «Մենք տարիուկես համարյա բանակցում ենք շատ տարբեր ուժերի հետ…  խորհրդարան մտնելը բացարձակ խնդիր չէ։ Հենց էստեղ է քաղաքական ուժերի սխալը, որոնք խնդիր են դնում մտնել պառլամենտ, ունենալ ձայներ։ Մինչդեռ էդ մարտավարությունը հենց Նիկոլ Փաշինյանի օգտին է… Եթե քաղաքական ուժերը խնդիր դնեն ոչ թե խորհրդարան մտնել, այլ իշխանափոխություն, իսկ իշխանափոխության նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ երկրի առջև ծառացած էս ահագնացող փորձանքներն ու կորուստները կանգնեցնելը և երկիրը սուվերենության փրկելը, սա է խնդիրը»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը պատրաստ է խորհրդարան անցնելուց հետո Փաշինյանին հեռացնելու նպատակով կոալիցիայի շրջանակում համագործակցել Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական թիմի հետ, Մանուկյանը պատասխանեց․

«Այն ուժերը, որոնք 98 թվականի հեղաշրջման հենակներն են, մենք նրանց հետ անելիք չունենք»։

Արամ Մանուկյանը խիստ քննադատության ենթարկեց ՀՀ իշխանությունների և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված «Թրամփի ուղի» նախագիծը՝ այն որակելով որպես «ական» Հայաստանի պետականության տակ։  Ըստ նրա՝ ծրագիրը ենթադրում է ճանապարհների տրամադրում առանց Հայաստանի իրական վերահսկողության․

«Օգոստոսի 8-ի էս բառը փոխանցվել է նաև էստեղ՝ անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ ճանապարհներ։ Անխոչընդոտ՝ դա նշանակում է, որ բեռները մտնելու են ներս, դուրս են գալու, և Հայաստանը ոչ մի բան չի ունենալու, բացի էն ռիսկային դեպքերը, որ եթե վթար է տեղի ունեցել… Այսինքն՝ էս խնդիրը ոչ միայն տնտեսական է, առավել ևս տնտեսական չէ, սա քաղաքական և ազդեցությունների ոլորտի խնդիր է լուծում»։

Նրա կարծիքով այդ ծրագրի իրագործման դեպքում Հայաստանը կորցնելու է վերահսկողությունը սեփական տարածքի նկատմամբ․

«Մենք ոչ թե տվել ենք շինարարության իրավունք, կազմակերպելու իրավունք, կառավարելու իրավունք, այլ իրավունքներն ենք փոխանցել էս կազմակերպությանը։ Ընդ որում՝ դրանք բացառիկ իրավունքներ են, որոնք պետականության սիմվոլներ են։ Այսինքն՝ բոլոր էն ֆունկցիաները, որ Հայաստանը պետք է կատարեր, էդ բոլոր ֆունկցիաները մենք տվել ենք էդ կազմակերպությանը, և էստեղ Հայաստանը սրանից հետո ոչ մի գործ չունի էդ առումով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան