Քննարկվել են Արտաշատ-Սիսիան և Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024-ին ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքները

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը։ Նշվում է, որ քննարկվել են 2024 թ․ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ հարցեր։

«Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերի կարևորությունը։ Նա նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է մեկնարկած ծրագրերն ավարտին հասցնելու և նոր ծրագրերի նախագծման ու իրականացման հարցերում։

Հիրոակի Յամագուչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով ԱԶԲ-ի պատրաստակամությունը ենթակառուցվածքների զարգացման նոր տեսլականի ձևավորման և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Արտաշատ-Սիսիան հատվածի և Մ6 Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024 թ․ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված է հաղորդագրությունում։