ԱՄՆ-ը Կարիբյան ծովում «ստվերային նավատորմի» յոթերորդ լցանավն է առգրավել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները վենեսուելական նավթ տեղափոխող ևս մեկ լցանավ է առգրավել՝ յոթերորդը դեկտեմբերին  Վենեսուելայի ծովային շրջափակման մասին հայտարարելուց ի վեր։ ԱՄՆ հարավային հրամանատարության տվյալներով՝ Sagitta-ն կալանավորվել է հունվարի 20-ին Կարիբյան ծովում։ Գործողությունն անցել է «առանց միջադեպերի», գրում է The Insider-ը։

«Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավերի նկատմամբ նախագահ Թրամփի կողմից սահմանված սահմանափակումները խախտող ևս մեկ լցանավի կալանավորումը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ապահովելու, որ միայն պատշաճ և օրինական կերպով տեղափոխվող նավթը դուրս գա Վենեսուելայից»,- ասվում է հայտարարության մեջ։

Sagitta նավթային լցանավը (IMO 9296822) նավարկում է Լիբերիայի դրոշով։ Նավը պատժամիջոցների է ենթարկվել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և այլ երկրների կողմից՝ ռուսական նավթ տեղափոխելու համար՝ սահմանված գների սահմանաչափերը խախտելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի