Պուտինն ինձ ասաց՝ չէի կարող հավատալ, որ կարգավորել եք պատերազմը. Թրամփը` Հայաստանի և Ադրբեջանի մասին

Լուրեր

29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
Բոլորը

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ պետք է Նոբելյան Խաղաղության մրցանակ ստանար Հայաստան-Ադրբեջան պատերազմը կարգավորելու համար՝ մյուսների հետ մեկտեղ։ Նա կրկին խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքից։

«Նախագահ Պուտինն ինձ ասաց՝ ես չէի կարող  հավատալ, որ դուք կարգավորել եք այդ պատերազմը։ Ես փորձում էի կարգավորել այդ պատերազմը 10 տարի։ Հայաստան և Ադրբեջան։ Նրանք կռվել են երկար տարիներ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։

ԱՄՆ նախագահը նաև նկարագրել է վաշինգտոնյան հանդիպումը։

«Ես երկու երկրներին հրավիրեցի իմ աշխատասենյակ։ Գեղեցիկ Օվալաձև աշխատասենյակ։ Եվ նրանցից մեկն ասաց՝ ես 22 տարի Ադրբեջանի ղեկավարն եմ։ 22 տարի ես սպանել եմ նրանց ժողովրդին։ Իսկ մյուս պարոնը, երկուսն էլ շատ լավ տղաներ են, ասաց՝ ես այստեղ եմ յոթ տարի, և յոթ տարի ես սպանել եմ նրանց ժողովրդին։ Եվ նրանք ամեն ինչ սկսեցին նորից, ապա հայտնվեցին կողք կողքի։ Երբ ավարտեցինք, նրանք արդեն գրկախառնվում էին միմյանց հետ։ Արդյո՞ք ես չպետք է ստանայի Նոբելյան Խաղաղության մրցանակ»,- ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի