Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայտարարում է Սիրիայում քրդերի դեմ ցեղասպանության մասին՝ մեղադրելով Անկարային

Լուրեր

20.01.2026 | 23:29
Արդյո՞ք Բաքվի պետական ​​ֆինանսավորմամբ վավերագրական ֆիլմը խաբել է փորձագետներին՝ ստիպելով մասնակցել Ռուբեն Վարդանյանի մասին պատմող ֆիլմի ստեղծմանը. OC Media
20.01.2026 | 23:23
Ալիևը խոսել է TRIPP-ով նոր տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին
20.01.2026 | 23:19
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.01.2026 | 23:09
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
20.01.2026 | 23:00
Ադրբեջանն ու Հայաստանը փակել են պատերազմի էջը. Ալիև
20.01.2026 | 22:52
Դավոսում քննարկվել են Հայաստան–Լեհաստան համագործակցության զարգացման նոր հնարավորությունները
20.01.2026 | 22:37
Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապօրինի խախտման փաստով. փաստաբան
20.01.2026 | 22:24
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայտարարում է Սիրիայում քրդերի դեմ ցեղասպանության մասին՝ մեղադրելով Անկարային
20.01.2026 | 22:10
Հայաստանը խնդրել է Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը Ռուսաստան. Ալիև
20.01.2026 | 21:53
Ադրբեջանը 1 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
20.01.2026 | 21:40
Կեղծ Կամչատկա․ ինչպես է ԱԲ-ն հաղթում փաստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 21:27
Կաթողիկոսը հրավիրել է նաև Փաշինյանին միացած եպիսկոպոսներին. ինչ է քննարկվելու Ավստրիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 21:13
ՄԹ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին. Քլեյթոնը՝ Հարությունյանին
20.01.2026 | 21:00
Սա Կիրիենկոյի վերջին կռիվն է․ ՌԴ-ն 165 մլն դոլարից ավել կծախսի՝ ՀՀ-ում ռուսամետներին աջակցելու․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 20:48
Իմպերիալիստական ​​​​հավակնությունները վերածնվում են. Մակրոնը քննադատել է Թրամփի՝ «կանոններից զուրկ աշխարհը»
Բոլորը

Թուրքիայի գլխավոր քրդամետ կուսակցությունը Սիրիայի անցումային կառավարությանը մեղադրել է երկրի հյուսիս-արևելքում քրդերի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար՝ Թուրքիայի և միջազգային ուժերի աջակցությամբ, գրում է Turkish Minute-ը։ 

Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցությունը (DEM) խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստն անցկացրել է Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգի Նուսայբին սահմանային քաղաքում՝ Անկարայի փոխարեն, ի նշան սահմանամերձ շրջաններում գործող քրդական ուժերին աջակցության և Դամասկոսի կողմից Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) դեմ ռազմական արշավի դեմ բողոքի։

Կուսակցության համանախագահ Թուլայ Հաթիմօղլուլարին ասել է, որ Հալեպի քրդական թաղամասերը ենթարկվել են հարձակման, իսկ ավելի լայնածավալ հարձակումը բնութագրել է որպես օկուպացիայի փորձ։ Նա ասել է, որ պատասխանատվությունը կրում են Սիրիայի անցումային առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը և «Իսլամական պետություն» խմբավորումը, ինչպես նաև նրանց աջակցող միջազգային ուժերը։

Հաթիմօղլուլարին նաև Անկարային մեղադրել է երկակի խաղ խաղալու մեջ՝ ասելով, որ կառավարության դաշնակիցները խոսում են Թուրքիայում քրդերի հետ խաղաղության մասին, միաժամանակ, աջակցելով Սիրիայում գործողություններին։

Կուսակցության մյուս համանախագահ Թունջեր Բաքիրհանն էլ ասել է, որ Դամասկոսի ղեկավարությունը թակարդն է գցել Հալեպում գտնվող քրդերին՝ պնդելով, որ տարածաշրջանը կանգնած է սպանությունների խնդրի առջև։

Կուսակցության սահմանային հանդիպումը տեղի է ունեցել Նուսայբինում թուրքական ոստիկանության և սահմանին մոտենալ փորձող ցուցարարների միջև բախումներից մի քանի ժամ անց։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, մինչդեռ ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։

2025 թվականին Բաշար ալ-Ասադի կառավարության անկումից հետո Թուրքիան դարձել է Սիրիայի անցումային իշխանությունների հիմնական արտաքին աջակիցը։ Անկարան SDF-ը համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղ, որը տասնամյակներ շարունակ ապստամբել է թուրքական պետության դեմ և Թուրքիայի ու նրա արևմտյան դաշնակիցների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Սահմանային բողոքի ցույցը և DEM  ​​կուսակցության մեղադրանքները հնչում են նույն օրը, երբ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին գովաբանել է սիրիական արշավանքը և կոչ արել «արմատախիլ անել» այն, ինչը նա անվանել է ահաբեկչական գործունեություն, ոչ միայն Եփրատից արևմուտք, այլև դրանից արևելք՝ Քոբանիից մինչև Ղամիշլի։

Բահչելին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակիցն է խորհրդարանում, ասել է, որ «Դամասկոսի անվտանգությունն Անկարայի անվտանգությունն է»՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը Սիրիայի առաջխաղացմանը SDF-ի կողմից վերահսկվող տարածքներում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի