Արտաքին հետախուզությունը զգուշացնում է․ ընտրական սաբոտաժ և գործակալների ակտիվացում 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, գործարարներից և գործակալներից եկող վտանգները՝ նույնպես։ Ի՞նչ սպառնալիքների առաջ է կանգնած Հայաստանը 2026 թվականին․ Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Այն սկսվում է ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի ուղերձով։

«Ըստ էության, 2025 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է մեր ծառայության ինստիտուցիոնալ ձևավորման շրջափուլը․․․ Ընդհանրապես, հետախուզական ծառայությունները «լավ լուրեր» քիչ են հաղորդում, իսկ ավելի ճիշտ, հետախուզության «լավ լուրերին» հանրությունը, այդ թվում՝ մեր ընտանիքներն ու ընկերները, գլխավորապես անիրազեկ են, և այս առումով, մեր ծառայությունն էլ բացառություն չէ։ Մենք բացառություն չենք նաև մեր «վատ լուրերի» իմաստով»,- նշված է զեկույցում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան այս տարի դարձել է գրեթե անհավանական, բայց Բաքվի կողմից առաջ մղվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը ռիսկեր է առաջացնում․ «Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»։ 

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը շարունակվում է, դրանք զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը, և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին։ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով ծառայության 2026 թվականի գնահատականը չի տարբերվում անցյալ տարվա գնահատականից։ Մասնավորապես, Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ 

Ծառայությունն անդրադարձել է նաև Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացմանը, ինչպես նաև TRIPP ծրագրի իրագործմանը։ Դրանք կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ 

«Կարծում ենք, որ մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում  վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, և թե՛ վնասարար այլ գործողությունների դրսևորումներով»,- ասված է զեկույցում։

Ընտրություններին ընդառաջ՝ հիբրիդային սպառնալիքները դառնալու են ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային։ Ըստ զեկույցի հեղինակների՝ դերակատարները լինելու են գործակալական ցանցերը, ազդեցության գործակալները, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարները, հոգևոր-մշակութային կառույցները ու հանրային ճանաչում ունեցող դրանց ներկայացուցիչները։

Ծառայության այս դիտարկումը, ըստ ամենայնի, առնչվում է պետություն-եկեղեցու վերնախավ առճակատմանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին և նրա եղբորը՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ուղղված ՊԱԿ գործակալ լինելու մեղադրանքներին, իսկ մյուս տողում ակնարկը գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասին է։ Կանխատեսվում է, որ վերջինները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը սաբոտաժի գործողություններ կազմակերպելուն։ 

Զեկույցում նշված է․ «Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու  թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում՝ նաև արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև աշխարհում տեղի ունեցող գործընթացներին և Հայաստանի վրա դրանց ազդեցությանը։ Ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը 2026 թվականին քիչ հավանական է, իսկ Իսրայել-Իրան փոխադարձ հարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի՝ ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան