Սա Կիրիենկոյի վերջին կռիվն է․ ՌԴ-ն 165 մլն դոլարից ավել կծախսի՝ ՀՀ-ում ռուսամետներին աջակցելու․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Հրապարակվել է Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որը նախազգուշացնում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հիբրիդային սպառնալիքների ակտիվացման մասին, հստակ մատնանշում է արտաքին միջամտության աճը ներքաղաքական պրոցեսներում։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ, այդ սպառնալիքների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, որը գործում է երկու հիմնական նպատակով՝ իշխանափոխություն Հայաստանում և, որպես նվազագույն ծրագիր, ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացում՝ արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելու նպատակով։

Factor TV-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՀԾ զեկույցում նշված «բարդ, ընդգրկուն և մասշտաբային» սպառնալիքները, Խուրշուդյանը կարծիք հաայտնեց, թե որն է դրանց ծագման երկիրը՝ Ռուսաստան։ Նրա կարծիքով, այլ երկրներ կա՛մ շահագրգռվածություն չունեն, կա՛մ չունեն անհրաժեշտ գործիքակազմ նման գործողություններ իրականացնելու համար։

Ըստ Խուրշուդյանի, Ռուսաստանի գործողություններն ունեն երկու հիմնական ուղղություն. «Երկուսն էլ կան նպատակների մեջ՝ և՛ իշխանափոխությունը, որպես առավելագույն ծրագիր՝ պլան-մաքսիմում, և՛ ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացումը՝ որպես պլան-մինիմում։ Նա պարզաբանեց, որ ապալեգիտիմացումը նպատակ ունի խաթարել Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները, քանի որ «Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները փչացնելու ամենակարճ ճանապարհը ապաժողովրդավարացումն է Հայաստանում, այսինքն՝ ընտրությունները կեղծելը, հետապնդումները, մարդու իրավունքների խախտումները։

ԱՀԾ զեկույցում հատուկ մտահոգություն է հայտնվում երիտասարդությանը և ակտիվիստական խմբերին թիրախավորող գործողությունների վերաբերյալ։ Խուրշուդյանը սա համարում է ռուսական «փափուկ ուժի» դրսևորում, որի նպատակն է ձևավորել ռուսամետ տրամադրություններով սերունդ։ Նա նշում է, որ այս ռազմավարությունը ներառում է տարբեր միջոցառումներ՝ էքսկուրսիաներից մինչև երիտասարդական շարժումների ֆինանսավորում։ «Բոլոր ռուսամետ ուժերն են աշխատում և մեծ գումարներ են ծախսում», – ասում է նա՝ որպես օրինակ բերելով Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծված երիտասարդական շարժումը։

Խուրշուդյանը նաև անդրադառնում է մշակութային քարոզչությանը՝ որպես հիբրիդային պատերազմի գործիքի։ Նա օրինակ է բերում ռուսական «Слово пацана» ֆիլմի լայն տարածումը Հայաստանում, որը, նրա խոսքով, սերմանում է քրեական ենթամշակույթ և արժեքներ։  

Ըստ նրա, այս ամենի նպատակը մեկն է. «Կաթիլ առ կաթիլ ձևավորում են մեր երիտասարդներից այն խավը, որը որ հեշտ կդառնա իրենց մշակութային գերին, իրենց խամաճիկ ընտրազանգվածը»։

Խուրշուդյանը նշում է, որ «փափուկ ուժի» կիրառմանը զուգահեռ, Ռուսաստանը չի խորշում նաև ուղիղ սպառնալիքներից։ Նա մատնանշում է ռուս քարոզիչներ Սոլովյովի և Դուգինի հայտարարությունները, որոնք բաց տեքստով կոչ են անում զավթել Հայաստանը, պնդելով, որ «Հայաստանը չի կարող սուվերեն լինի»։

Խուրշուդյանը կոչ է անում երիտասարդությանը գիտակցել, որ երկրի անկախությունը կենսական նշանակություն ունի։ Նա կապ է տեսնում նախորդ իշխանությունների օրոք ընտրակաշառքների և 2020 թվականի պատերազմի զոհերի միջև՝ պնդելով, որ կոռումպացված, ոչ լեգիտիմ և Ռուսաստանից կախյալ իշխանությունների ընտրությունը հանգեցրել է ազգային աղետի։

Խուրշուդյանի խոսքով, Եվրամիությունում անդամ երկրները, ինչպես Հունգարիան, պահպանում են իրենց ինքնիշխանությունը և նույնիսկ վետոյի իրավունք ունեն, մինչդեռ ՀԱՊԿ-ի շրջանակներում, օրինակ, 2010 թվականի կանոնադրական փոփոխություններով Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվել է՝ առանց որևէ փոխհատուցման։

Ամփոփելով՝ Խուրշուդյանը զգուշացնում է, որ Ռուսաստանը, օգտագործելով թե՛ քարոզչական, թե՛ ֆինանսական լծակներ, փորձելու է ազդել 2026 թվականի ընտրությունների արդյունքների վրա՝ նպատակ ունենալով Հայաստանը պահել իր ազդեցության գոտում՝ զրկելով նրան իրական ինքնիշխանությունից և զարգացման հեռանկարից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան