Չնայած Թուրքիայի բոլոր կոչերին՝ ԱՄՆ-ն Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչներ չի համարում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ  Ջեյմս Ջեֆֆրին հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնը «Քուրդիստանի բանվորական»(ՔԲԿ-PKK) կուսակցությանը համարում է ահաբեկչական կազմակերպություն, այնուամենայնիվ, Սիրիայի քրդական ուժերը (YPG) իրենց համար ահաբեկիչ չեն. փոխանցում է ermenihaber-ը:

Ամերիկացի պաշտոնյան նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ  Թուրքիայի իշխանությունները Վաշինգտոնին կոչ էին արել չտարանջատել այդ երկու քրդական կառույցներին և Սիրիայի քուրդ զինյալներին նույնպես դիտարկել որպես ահաբեկիչներ։

Նախորդ օրը ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գրավոր հայտարարություն էր արել, որում պարգևատրում էր խոստացել նրանց, ովքեր ամերիկյան ղեկավարությանը տեղեկություն կտրամադրեն  «Քուրդիստանի բանվորական» կուսակցության 3 պալագլուխների՝ գտնվելու վայրի մասին։

«PKK-ի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։  Իսկ YPG-ին մենք չենք համարում ահաբեկչական կազմակերպություն։ Մենք հասկանում ենք PKK-ի YPG-ի հնարավոր կապի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները և այդ իսկ պատճառով շատ ուշադիր ենք»,- ասել է Ջեֆֆրին։

Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությանը արդեն հասցրել է արձագանքել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնակատար Նուման Քուրթուլմուշը։ Սիրիայի քրդական ուժերին ահաբեկչական չճանաչելը Քուրթուլմուշը որակել է որպես «երկերեսանիություն» ԱՄՆ-ի կողմից։

Թեմային է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա Ջեֆրիի արած հայտարարությունը որակել է «երկակի ստանդարտների» դրսևորում։ Քալընի խոսքերով՝ ԱՄՆ աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին հավասարազոր է PKK-ին աջակցելուն։ Նա ամերիկյան  ղեկավարությանը կոչ է արել ահաբեկիչներին չտարանջատել «լավերի և վատերի»։