Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տարածաշրջանում իրավիճակն են քննարկել
Քաղաքականություն
20.01.2026 | 14:33Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աղբյուրները, գրում է Անադոլու գործակալությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր և տարածաշրջանում զարգացումները։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ էլ՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և տարածաշրջանում զարգացումները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի