Մոլդովան սկսել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Լուրեր

02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի Հանրապետությունը սկսել է Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու իրավական գործընթացը։ Ինչպես Radio Moldova-ի եթերում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը, մեկնարկել է ԱՊՀ-ին անդամակցության հիմքում ընկած երեք հիմնարար համաձայնագրերի չեղյալ հայտարարման ընթացակարգը։ Այս մասին տեղեկացնում է Moldpres-ը։

«Ցանկանում եմ առաջին անգամ հայտարարել, որ արդեն գտնվում ենք ԱՊՀ-ի հետ երեք համաձայնագրերի չեղարկման հաստատման գործընթացում։ Խոսքը վերաբերում է այն հիմնարար փաստաթղթերին, որոնց վրա հիմնված է Մոլդովայի անդամակցությունը ԱՊՀ-ին, մասնավորապես՝ ԱՊՀ կանոնադրությանը, որը ստորագրվել է Մինսկում՝ 1993 թվականի հունվարի 22-ին, ԱՊՀ ստեղծման մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրին, որը նույնպես ստորագրվել է Մինսկում, ինչպես նաև այդ համաձայնագրի 1991 թվականի դեկտեմբերի 22-ի հավելվածին»,- հայտարարել է Պոպշոյը։

Նախարարի խոսքով՝ այդ փաստաթղթերի չեղարկումը կնշանակի, որ Մոլդովան իրավական առումով այլևս չի հանդիսանա ԱՊՀ անդամ։

Պոպշոյը նշել է, որ գործընթացն արդեն սկսվել է, փաստաթղթերը կուղարկվեն խորհրդարան, իսկ վերջնական որոշումը սպասվում է փետրվարի կեսերին։ Նրա խոսքով՝ այս քայլը կարևոր է Մոլդովայի եվրոպական կողմնորոշման ամրապնդման և երկրի իրավական կարգավիճակի հստակեցման տեսանկյունից։

Նշվում է, որ Մոլդովան ԱՊՀ-ի հետ ստորագրել է 283 համաձայնագիր, որոնցից 71-ը արդեն չեղյալ են հայտարարվել, ևս շուրջ 60-ը գտնվում են չեղարկման գործընթացում։