Բուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է հրաժարականի մասին։ Meduza.io-ի փոխանցմամբ՝ հունվարի 19-ին նախագահը հայտարարել է, որ հունվարի 20-ին պաշտոնապես կներկայացնի հրաժարականի դիմումը՝ նշելով, որ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կստանձնի փոխնախագահ Իլիանա Յոտովան։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը դիտարկվում է որպես Ռադևի հնարավոր քաղաքական ակտիվացման ազդակ․ ենթադրվում է, որ նա կարող է ձևավորել սեփական քաղաքական ուժը և մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահն էր 2016 թվականից և վերընտրվել էր 2021-ին՝ մինչև 2027 թվականի հունվարը։ Նա հայտնի է 2026 թվականին Բուլղարիայի՝ եվրոգոտուն անդամակցությանը դեմ արտահայտվելու իր դիրքորոշմամբ։

Ռադևի հրաժարականը տեղի է ունենում երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի պայմաններում․ առաջիկայում Բուլղարիայում կանցկացվեն վերջին չորս տարիների ընթացքում ութերորդ խորհրդարանական ընտրությունները։