Եվրոպական առաջնորդները ծրագրում էին Դավոսում քննարկել ուկրաինական պատերազմը, բայց առաջին պլանում հիմա Գրենլանդիան է. FT

Լուրեր

18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-23 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպացի առաջնորդներն ու նրանց պատվիրակությունները ծրագրում էին շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի իրենց հանդիպումները նվիրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկմանը, սակայն հիմա առաջին պլանում հայտնվել է Գրենլանդիան։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Ըստ FT-ի՝ Դավոսում արևմտյան ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումը սկզբնապես հրավիրվել էր Ուկրաինայի հարցը քննարկելու համար, հիմա այն ​​կկենտրոնանա Գրենլանդիայի վրա։

ԵՄ առաջնորդներն ու նրանց պատվիրակությունները, որոնք հանդիպելու էին Դոնալդ Թրամփի և ԱՄՆ պաշտոնյաների հետ, ըստ FT-ի, «պատռում են Ուկրաինայի վերաբերյալ իրենց գրառումները»՝ դրանք փոխարինելով ԵՄ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքներին արձագանքելու ծրագրերով և Գրենլանդիայի շուրջ իրավիճակը թուլացնելու առաջարկներով։

«Ինչպե՞ս կարող եք նստել նույն սեղանի շուրջ այս տղայի [Թրամփի] հետ և քննարկել նրա անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար։ Դուք չեք կարող վստահել նրան, եթե լիովին չեք անտեսում իրականությունը»,- ասել է դիվանագետներից մեկը։

Ըստ FT-ի՝ ԵՄ առաջնորդները նախատեսում են արտակարգ գագաթնաժողով անցկացնել այս շաբաթվա վերջում, նախնական ծրագրմամբ՝ հինգշաբթի, Դավոսում Թրամփի հետ հանդիպումներից հետո։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը նախորդ օրը խոսել էր Թրամփի հետ, ասել է, որ ԱՄՆ նախագահը «հետաքրքրված էր լսել» հնարավոր փոխզիջման առաջարկները։

Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքեր կսահմանի Գրենլանդիա զորքեր ուղարկած եվրոպական ութ երկրների նկատմամբ: Եվրոպական առաջնորդները դատապարտել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը, իսկ ԵՄ դեսպաններն արտակարգ նիստ են հրավիրել՝ քննարկելու Թրամփի սպառնալիքներին արձագանքները: Քննարկումների հաջորդ փուլը նախատեսված է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հունվարի 19-ից 23-ը: Թրամփը ելույթ կունենա հունվարի 21-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի