Թրամփը հայտարարել է, թե ամեն ինչ կարվի՝ Գրենլանդիայից «ռուսական սպառնալիքը» հեռացնելու համար, ինչը Դանիան չի կարողացել անել

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարողացել ոչինչ անել Գրենլանդիայից «ռուսական սպառնալիքը» հեռացնելու համար՝ հավելելով. «Հիմա ժամանակն է, և դա կարվի», գրում է Reuters-ը։

«ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է, որ պետք է հեռացնեք ռուսական սպառնալիքը Գրենլանդիայից։ Դժբախտաբար, Դանիան չի կարողացել ոչինչ անել դրա դեմ»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Սպիտակ տունը և Դանիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության վերաբերյալ Reuters-ի հարցմանը։

Թրամփը բազմիցս պնդել է, որ չի համաձայնի Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայի նկատմամբ սեփականության իրավունքից պակաս որևէ բանի հետ։

Ե՛վ Դանիայի, և՛ Գրենլանդիայի առաջնորդները պնդել են, որ կղզին վաճառքի համար չէ և չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս։

Շաբաթ ԱՄՆ նախագահը խոստացել է եվրոպական դաշնակիցների ներմուծման համար մաքսատուրքերի նոր ալիք սահմանել՝ մինչև Միացյալ Նահանգներին թույլատրվի գնել Գրենլանդիան։

Չինաստանի և Ռուսաստանի ներխուժող ներկայությամբ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության շահերի համար, ասել է Թրամփը։ Դանիացի ու եվրոպացի այլ պաշտոնյաներ էլ նշում են, որ Գրենլանդիան արդեն իսկ ընդգրկված է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության պակտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի