Թրամփը հայտարարել է, որ այլևս «պարտավորված չի զգում մտածել խաղաղության մասին», քանի որ Նոբելյան մրցանակն իրեն չեն տվել. PBS

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ նշելով, որ այլևս «պարտավորված չի զգում բացառապես խաղաղության մասին մտածել», քանի որ Նոբելյան խաղաղության մրցանակն իրեն չի շնորհվել։ Այս մասին X-ում հայտնել է PBS-ի լրագրող Նիք Շիֆրինը, որը նամակը ստացել է ԱՄՆ պաշտոնյաների շրջանում մի քանի աղբյուրներից, գրում է The Insider-ը։

Նամակում Թրամփը նշում է, որ «այլևս պարտավորված չի զգում բացառապես խաղաղության մասին մտածել» և այժմ կարող է կենտրոնանալ «այն բանի վրա, ինչը լավն ու ճիշտն է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։ Նա դա բացատրում է Նորվեգիայի կողմից իրեն Նոբելյան Խաղաղության մրցանակ չշնորհելու որոշմամբ՝ «ութից ավելի պատերազմներ կանխելու համար»։

Նորվեգիայի Նոբելյան Խաղաղության մրցանակի կոմիտեն, որը պատասխանատու է խաղաղության մրցանակի շնորհման համար, հոկտեմբերին այն շնորհել էր Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։

«Դանիան չի կարող պաշտպանել այս հողը [Գրենլանդիան] Ռուսաստանից կամ Չինաստանից, և ինչո՞ւ նրանք ընդհանրապես ունեն «սեփականության իրավունք»։ Գրավոր փաստաթղթեր չկան, կա միայն այն, որ հարյուրավոր տարիներ առաջ այնտեղ նավ է կանգ առել, բայց մեր նավերը նույնպես այնտեղ կանգ են առել։ Ես ՆԱՏՕ-ի համար ավելին եմ արել, քան որևէ մեկը՝ դրա հիմնադրումից ի վեր, և հիմա ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ բան անի Միացյալ Նահանգների համար։ Աշխարհն անվտանգ չի լինի, եթե մենք չունենանք Գրենլանդիայի նկատմամբ լիակատար վերահսկողություն»,- ասվում է նամակում։

Անցյալ շաբաթ Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն իր մրցանակը հանձնել էր ԱՄՆ նախագահին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Ֆինլանդիայի դեմ առևտրային մաքսատուրքերի սահմանման մասին՝ փետրվարի 1-ից 10% և հունիսի 1-ից՝ 25%: Այս մաքսատուրքերը, ըստ Թրամփի, ուժի մեջ կմնան՝ մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի «լիակատար և ամբողջական ձեռքբերման գործարքի» կնքումը:

Իր հերթին, ԵՄ-ն քննարկում է 93 միլիարդ եվրոյի չափով պատասխան մաքսատուրքերի սահմանման հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի