Մաչադոն Թրամփին է նվիրել իր Խաղաղության Նոբելյան մրցանակը․ Նոբելյան կենտրոնն արձագանքել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հինգշաբթի ժամանել է Սպիտակ տուն՝ իր հետ բերելով այն նվերը, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց էր երազում։ Խոսքը Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին է, հաղորդում է CNN-ը։

Մաչադոն, որը Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի խիստ քննադատն էր, մրցանակը ստացել է անցյալ տարի՝ ժողովրդավարացմանն ուղղված իր ջանքերի համար։ Այժմ նա մրցանակը թողնում է Սպիտակ տանը՝ հույս ունենալով, որ այդ ժեստը կարող է նպաստել ԱՄՆ-ի աջակցությանը Վենեսուելան առաջիկայում ղեկավարելու գործում։

Սպիտակ տան կողմից հրապարակված լուսանկարում Թրամփը Մաչադոյի կողքին է, ձեռքին՝ մեծ ոսկե շրջանակով հուշատախտակ, որի վրա մեդալն է. «Նվիրաբերվում է Վենեսուելայի ժողովրդի անունից որպես  երախտագիտության անձնական խորհրդանիշ՝ ի նշան նախագահ Թրամփի սկզբունքային և վճռական գործողությունների՝ ազատ Վենեսուելա ապահովելու համար»։

«Մարիան ինձ հանձնեց իր Խաղաղության Նոբելյան  մրցանակը՝ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ավելի ուշ Մաչադոյին լուսանկարել են Սպիտակ տնից դուրս գալիս՝ ձեռքին Թրամփի ապրանքանիշով գնումների պայուսակ։

Օսլոյում գտնվող Խաղաղության Նոբելյան կենտրոնն անմիջապես արձագանքել է՝ հայտարարելով, որ կոչումը չի կարող կիսվել կամ փոխանցվել։

«Մեդալը կարող է փոխել տերերին, բայց Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ»,- նշել է կոմիտեն X-ում։

Մինչդեռ, Մաչադոն լավատեսորեն է գնահատել իր հանդիպումը՝ այն անվանելով «պատմական» և «անսովոր»։

Չնայած Վաշինգտոնի կողմից Մաչադոյին և Գոնսալեսին նախկինում ցուցաբերած աջակցությանը՝ Թրամփը Մադուրոյի ձերբակալությունից հետո չի աջակցել ընդդիմությանը։ Փոխարենը, նա իր աջակցությունն է հայտնել Ռոդրիգեսին՝ քայլ, որն ապշեցրել է  Մադուրոյի դեմ հանդես եկող շատ գործիչների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը հայտարարել է, որ Թրամփի գնահատականը Մաչադոյի վերաբերյալ չի փոխվել։

«Գիտեմ, որ նախագահն անհամբեր սպասում էր այս հանդիպմանը և ակնկալում էր, որ լավ և դրական քննարկում կլինի տիկին Մաչադոյի հետ»,- ասել է Լիվիթը։

Նա, սակայն, հավելել է՝ Թրամփը շարունակում է պնդել, որ Մաչադոն չունի անհրաժեշտ աջակցություն Վենեսուելան ղեկավարելու համար։

«Այս պահին նրա կարծիքն այդ հարցի վերաբերյալ չի փոխվել»,- ասել է Լիվիթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի