Ինչ է կողակցի սեփականության իրավունքը, և ամուսիններից մեկի մահից հետո ում կմնա գույքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.01.2026 | 20:30
Քնում են մեքենայում, սպասում օրերով․ հայկական բազմաթիվ բեռնատարներ մնում են Վրաստանի և ՌԴ տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 20:24
Որ ճանապարհներն են փակ. իրավիճակը 20:00-ի դրությամբ
19.01.2026 | 20:10
Դանիան որոշել է բաց թողնել Դավոսի ֆորումը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի պատճառով
19.01.2026 | 20:00
Վարչապետն առաջարկել է Պուտինին՝ վերականգնեք երկաթուղին և ստացեք շահաբաժին, թե չէ՝ ուրիշներին կպատվիրակենք․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 19:51
Հայ-թուրքական սահմանի բացման նոր ժամկետ․ Ռուբինյանը ոչ հերքում է, ոչ հաստատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 19:43
Թուղթը պետք է ամբողջությամբ դուրս գա համակարգից. Փաշինյանը՝ Էկոնոմիկայի նախարարությունում
19.01.2026 | 19:36
Թրամփը Լուկաշենկոյին նույնպես հրավիրել է միանալ Գազայի Խաղաղության խորհրդին
19.01.2026 | 19:27
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին
19.01.2026 | 19:12
ՌԴ-ում լրագրողի են դատում՝ Վրաստանի պատերազմի հետ կապված ռազմական «ֆեյքերի» գործով
19.01.2026 | 19:00
Էրդողանը մեծ դիվիդենտ ստացավ՝ չքանում է քրդական պետություն ստեղծելու ծրագիրը, նրանք զինաթափվում են․ Սագո Արեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 18:54
Տեղյա՞կ եք, որ եթե հանդիպենք մի պատարագի, Դուք ինձ եք համբուրելու, ես էլ Ձեզ․ Ռուբինյանը՝ Դանիելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 18:45
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում
19.01.2026 | 18:37
Ընծայաբերման, մասունքներ նվիրելու դարավոր ավանդույթներ կան․ Լիլիթ Գաստյանը՝ Սուրբ Գեղարդի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 18:31
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ․ նրանք մեղադրվում են 9 մլն դրամ կաշառք ստանալու համար․ Հակակոռուպցիոն կոմիտե
19.01.2026 | 18:28
Եվրոպական առաջնորդները ծրագրում էին Դավոսում քննարկել ուկրաինական պատերազմը, բայց առաջին պլանում հիմա Գրենլանդիան է. FT
Բոլորը

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել նոր իրավական ինստիտուտ՝ «կողակցի սեփականության իրավունք», որը նպատակ ունի լուծել ամուսինների համատեղ գույքի ժառանգման ժամանակ առաջացող սոցիալական խնդիրները։

Ներկայում գործող օրենսդրությամբ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն։ Ամուսիններից մեկի մահվան դեպքում այդ գույքը ներառվում է մահացածի ժառանգական զանգվածում, ինչի հետևանքով կենդանի մնացած ամուսինը ստիպված է գույքը բաժանել մյուս օրինական ժառանգների՝ երեխաների, ծնողների կամ այլ անձանց հետ։

«Արդյունքում համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ ի հայտ են գալիս նոր իրավատերեր, ինչը հաճախ բարդություններ է ստեղծում կենդանի մնացած ամուսնու համար՝ հատկապես բնակվելու և գույքը տնօրինելու հարցում»,- ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Կադաստրի կոմիտեի առաջարկած նոր մեխանիզմը նախատեսում է, որ ամուսինները գույքը ձեռք բերելու պահին կարող են դիմել հատուկ իրավունքի գրանցման, որը կոչվում է «կողակցի իրավունք»։ Ըստ դրա՝ կենդանի մնացած ամուսինը կկարողանա առանց խոչընդոտների ապրել տվյալ գույքում և օգտվել դրանից մինչև իր կյանքի ավարտը։ Միայն դրանից հետո գույքը ամբողջ ծավալով կբաշխվի նոր ժառանգների միջև՝ գործող ժառանգական կարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։