PR ակցիա է․ Մինասյանը՝ հունվարի 27-ը ոչ աշխատանքային դարձնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և այն ոչ աշխատանքային դարձնել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց՝ դեմ են մեծամասնության այս նախաձեռնությանը։

«Հունվարի 27-ը մեր համար անընդունելի է համարվում երկու-երեք պատճառներով։ Առաջինն այն է, որ, այնուամենայնիվ, այս օրը որոշելու ենթատեքստի թիրախը հայոց բանակն է։ Երբ նույնիսկ սկզբնական տեքստում, նաև հիմա զոհ բառը փորձում է զուգակցվել բանակի հետ։ Երկրորդը․ այս ընթացքն էլ ցույց տվեց, որ սա ավելի շատ PR ակցիա է, քան թե իրական խոնարհումի և հիշատակի արժևորման նպատակ է հետապնդում։ Հակառակ դեպքում որևէ բան չէր խանգարի, որպեսզի միասնականության պայմաններում ընտրվեր այնպիսի մի օր, որը, այո, կապված չէր լինի մեծ հաշվով որևէ ռազմական իրադարձության հետ, նաև կապված չէր լինի թիրախավորման հետ, այլ այն իր մեջ կամփոփեր և կներառեր շատ ավելի համապարփակ, համընդգրկուն և նահատակներին համարժեք օրվա խորհուրդ, իր նաև տարվա եղանակով պայմանավորված։

Ռուբեն Ռուբինյանը առաջին ընթերցման ընթացքում քննարկումից հետո անընդհատ հեռախոսազանգերի միջոցով փորձում էր ճշտել ու առաջարկեց Խաչվերացի հաջորդող օրը, մենք ինքներս ոգևորություն ապրեցինք, կարևոր էր, որ այս համաձայնությունը եղավ, սակայն վերջնական տարբերակում մնաց հունվարի 27-ը»,-նշեց Մինասյանը։

Ի պատասխան Ռուբեն Ռուբյանը նշեց՝ Խաչվերացի հաջորդող օրը չի ընտրվել, որովհետև եկեղեցական տոնը շարժական է և նպատակահարմար չեն համար շարժական օր ընտրել։

Մանրամասները՝ տեսանյութում։