Հունվարի 27-ը ոչ աշխատանքային օր կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, և այն ոչ աշխատանքային սահմանել: Նախագծի հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։

«Նման համապետական հիշատակի օր մենք մինչ այս պահը չենք ունեցել, բայց կարծում ենք, որ հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, այն զոհերը, որ մենք ունեցել ենք, հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը և այն փաստը, որ զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը նման օր սահմանելու։

Ինչու՞ ենք մենք ընտրել հունվարի 27-ը: Մի պարզ պատճառով: Նախ, մենք չենք ուզել ընտրել որևէ օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, որովհետև անխուսափելիորեն հարց կառաջանար՝ ինչո՞ւ այս օրը և ոչ մյուս օրը, և, հետևաբար, անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ, բայց նաև անհրաժեշտ էր ընտրել օր, որը որոշակի խորհուրդ կունենա իր մեջ, և մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև հունվարի 28-ը Բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է, և այսպիսով, մենք հունվարի 27-ին կհիշատակենք և կհիշենք ու կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին, որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք Բանակի օրը: Ինձ դուր է գալիս, ինչպես է պարոն Գեղամ Նազարյանը դա ձևակերպում, որ առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, իսկ հաջորդ օրը՝ մեր երկրային բանակը»,-նշեց նա:

Ռուբինյանը կոչ արեց չքաղաքականացնել նախագիծը, և բոլորով կողմ քվեարկել։

«Մենք ուզում ենք սահմանել օր, երբ որ ՔՊ-ականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, դաշնակցականը կխոնարհվի Հայաստանի պաշտպանության համար, հայրենիքի պաշտպանության համար զոհված ՔՊ-ականի շիրիմի առաջ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։