Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
13.05.2026 | 18:33
ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը
13.05.2026 | 18:22
Հայաստանից Բելգիա են վերադարձվել ապօրինի տեղափոխված երկու անչափահաս երեխաները
13.05.2026 | 18:13
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Արթիկում են. ՈւՂԻՂ
13.05.2026 | 18:10
ՌԴ-ում պահանջում են Փաշինյանին այլևս չընդունել երկրում // Իրանից հեղուկ գազի ներկրումը կվերսկսվի․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
13.05.2026 | 17:55
«Ասում ա՝ ինձ ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ ընտրեց, ընտրելու ա Ալիևին»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջում է իրեն վերականգնել Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում․ հոգևորականը դատի է տվել Մայր Աթոռին։ Որոշումը  հունվարի 10-ին կայացվել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։ 

Երեկ հայցը վարույթ է ընդունվել։ Եպիսկոպոսն իր աշխարհիկ՝ Արման Սարոյան անունով է հայց ներկայացրել։

Ներկայացրած հայցի մասին Մայր Աթոռը չի շտապում մեկնաբանություն տալ։

Եվ մինչ դատավարական կողմերը չեն շտապում անդրադառնալ հայցին, առաջ է գալիս գլխավոր հարցը՝ արդյո՞ք դատարանն իրավասություն ունի քննարկելու և քննելու Մայր Աթոռի կամ Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումները։ Գարեգին Բ կաթողիկոսին իր աջակցությունը հայտնած Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պնդում է՝ ո՛չ. «Պետությունը եկեղեցուց անջատ է, և չի կարող Մայր Առթող Սուրբ Էջմիածնի որոշումները դատարանը քննել։ Հայցը ներկայացվել է Արման Սարոյանի անունով, և այդ հայցն ապօրինի է, եկեղեցական կաննոներից դուրս է»։

Տեր Վրթանեսի խոսքով՝ եպիսկոպոս Սարոյանը Մասյացոտն թեմի առաջնորդ նշանակվել է Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ, ուստի նրա իրավասությունն է՝ Սարոյանին պաշտոնում թողնել կամ հեռացնել։

«Մասյացոտն թեմում 26 քահանա կա, նրանցից 22-ը նրան որպես թեմակալ առաջնորդ չեն ուզում ունենալ՝ իր հակականոնական ընթացքի պատճառով, տիրադավ լինելու պատճառով»,- նշում է Բաղալյանը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը, որը կաթողիկոսին աջակցություն հայտնած հոգևորականների ներկայացուցիչն է մի շարք գործերով, ֆեյսբուքյան գրառմամբ նշել է՝ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:  

Փաշինյանի կողմից 7 ամիս շարունակվող Հայոց եկեղեցու բարենորոգում անվամբ գործընթացին առաջինը միացած, իսկ շաբաթներ անց կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը, որը, ըստ Մայր Աթոռի, պետք է կոչվի ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյան, հակադարձում է. «Կաթողիկոսն իրավունք չունի խառնվելու թեմի գործերին, եթե թեմի եպիսկոպոսն այդ մասին նրան չի տեղեկացրել կամ թեմի եպիսկոպոսը հարկ չի համարել այդ մասին նրան տեղեկացնել։ Այս պահին մենք տեսնում ենք, որ Գարեգին Ներսիսյան կաթողիկոսը խառնվում է թեմական կյանքի բոլոր գործերին, ինքն է որոշում՝ թեմական կյանքում ով պետք է ընդունվի աշխատանքի, ով պետք է աշխատանքից դուրս գա։ Այսինքն՝ այս իմաստով մեր եպիսկոպոսները նաև ինքնիշխանություն չունեն և չեն կարողանում սեփական թեմը կառավարել»։

Կարգալույծ հռչակված քահանայի խոսքով՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիրքորոշման պատճառով կաթողիկոսը սառեցրել է Մասյացոտն թեմի գումարները. «Այդ գումարները հավաքել էր Մասյացոտն թեմի ժողովուրդը այն նպատակով, որ այդ գումարները ծառայեն Մասյացոտն թեմի բարեկարգման համար։ Այսինքն՝ այս կերպ օրվա Կաթողիկոսը նաև հարգանք չունի այդ թեմի ժողովրդի նկատմամբ, նրանց տեսիլքների և երազանքների նկատմամբ, քանի որ այդ մարդիկ այդ գումարները Գևորգ սրբազանին և Մասյացոտն թեմին նվիրել էին այն պատճառով, որ դրա միջոցով կարողանային բարեկարգել թեմը»։

Այսօր առավոտյան Արագածոտնի թեմը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին  հայտարարեց, որ Տեր Արամ և Տեր Թադե քահանաները կարգալույծ եղած են, և իրենց կատարած ոչ մի «արարողություն» վավերական չեն։ Թեմի տարբերանշանն օգտագործելով՝ նույնաբովանդակ գրառում կատարեց նաև Հովհաննավանքի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվը, պարզապես իրենց անունների փոխարեն գրելով Գարեգին Բ-ի և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անունները։ 

«Ինքն իրավունք չունի Արագածոտնի թեմի լոգոն օգտագործել իր էջում՝ ապատեղեկատվություն տարածելու համար»,- ասում է Տեր Վրթանեսը։

Ստեփան Ասատրյան-Տեր Արամն էլ կրկին հակադարձում է. «Ինձ համար դա նշանակություն չունի, որ լոգոն պատկանում է իրենց։ Հայ Առաքելական Եկեղեցին էլ ինձ է պատկանում, և իրենք իրենց քաղաքականությամբ ինձանից խլում են իմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ դեմ էր Փաշինյանի՝ ընդդեմ Մայր Աթոռի ձեռնարկած գործողություններին, այսօր նրա կողքին է։ Ի՞նչն է ստիպել նրան կտրուկ փոխել մոտեցումը․ Սարոյանը չի շտապում բարձրաձայնել։ 

Քաղաքացիական հայցը մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանը։ Որքանով անաչառ կլինի քննությունը՝ հաշվի առնելով այն, որ Հովհաննիսյանը նաև ԲԴԽ անդամ է, ցույց կտա ժամանակը։   

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան