Հայ և ֆրանսիացի հասարակական գործիչները դեմ են, որ Էրդողանն այցելի Ֆրանսիա

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ֆրանսիայում մի խումբ մտավորականներ և հասարակական կազմակերպություններ չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի Փարիզում նոյեմբերի 10-11-ին տեղի ունենալիք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Իրենց բողոքն արտահայտելու համար Ֆրանսիայում հայտնի մի խումբ մարդկանց ստորագրությամբ ֆրանսիական «Le Monde» թերթում հրապարակում է արվել, որտեղ դժգոհություն է արտահայտվել Էրդողանի այցի հետ կապված։

Հրապարակման մեջ հիշեցվել է Թուրքիայի ներսում տիրող լարված մթնոլորտը, ինչպիսի նաև խոսվել է Թուրքիայի դիրքորոշման մասին առանցքային մի շարք հարցերում։

Նախ և առաջ հիշատակվել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Քննադատության տակ է առնվել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը քրդերի և Կիպրոսի հիմնախնդրի շուրջ։ Նշվել է, որ Թուրքիան աշխարհով մեկ տարածում է հակասեմիտիստական տրամադրություններ, ինչպես նաև «անկառավարելի» ատելություն է սերմանում Իսրայել պետության նկատմամբ։ Հիշեցվել է, որ վերջին տարիներին Թուրքիայում խախտվում է մարդկանց ազատության իրավունքը և Թուրքիան դարձել է լրագրողների համար աշխարհի ամենամեծ «բանտը»։

«Թուրքիայում կա կալանավորված 55 հազար քաղաքական գործիչ։ 2 տարվա ընթացքում 150 հազար պետծառայող այլախոսության համար հեռացվել է աշխատանքից»,- ասվում է հրապարակման մեջ։

Հրապարակման տակ իրենց ստորագրություններն են դրել ֆրանսիացի և հայ մի շարք հասարակական գործիչներ, մտավորականներ։ Դրանց շարքում է նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Տոնոյանը և այլք։

Տեղեկացվում է նաև, որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը Էրդողանի այցի վերաբերյալ առանձին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Դրանում խորհուրդը իր դժգոհությունն է հայտնել, որ Էրդողանը միջոցառմանը հրավիրված է։ Ասվել է, որ Թուրքիայի նախագահի ներկայությունը չի համապատասխանում «Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ոգուն»։

«Հուսով ենք, որ նոյեմբերի 11-ի տոնակատարությունները չեն աղտոտվի Թուրքիայի ղեկավարի այցի պատճառով»,- ասվում է նամակում։