Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին

Լուրեր

28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պակիստանը հայտարարել է, որ ամիսներ տևած բանակցություններից հետո երկիրը քննարկում է պաշտպանական համագործակցության շրջանակի նախագիծը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ, չնայած Թուրքիան հայտարարել է, որ դեռևս որևէ համաձայնագիր չի ստորագրվել, հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ 

Պակիստանի պաշտպանական արտադրության նախարար Ռազա Հայաթ Հարաջն ասել է, որ երեք երկրների միջև առաջարկվող եռակողմ համաձայնագիրը քննարկվում է մոտ 10 ամիս՝ հավելելով, որ նախագծի տեքստը տրամադրվել է բոլոր կողմերին և մնում է քննարկման փուլում։ Նա նշել է, որ առաջարկվող շրջանակն առանձին է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև անցյալ տարի հայտարարված երկկողմ պաշտպանական համաձայնագրից և առաջ շարժվելու համար անհրաժեշտ է երեք երկրների միջև լիակատար համաձայնությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի հաստատել է, որ քննարկումներ են տեղի ունեցել, սակայն ասել է, որ որևէ պաշտոնական համաձայնագիր չի կնքվել։ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում Ֆիդանն ընդգծել է վստահության վրա հիմնված ավելի լայն տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ անկայունության և անվտանգության մարտահրավերները հաղթահարելու համար։

«Այս ամենի վերջում մենք ունենք այսպիսի առաջարկ. բոլոր տարածաշրջանային երկրները պետք է միավորվեն՝ անվտանգության հարցի շուրջ համագործակցության հարթակ ստեղծելու համար։ Այս պահին հանդիպումներ և բանակցություններ են ընթանում, բայց մենք որևէ համաձայնագիր չենք ստորագրել»,- ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է տարածաշրջանում համագործակցության և կայունության բարձրացմանը ուղղված լայն շրջանակի ստեղծմանը։

Ֆիդանն ուղղակիորեն չի նշել Պակիստանի կամ Սաուդյան Արաբիայի անունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի