Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Սամվել Կարապետյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանք է կիրառվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։ Նա արդեն կալանավայրում է։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասել է, որ խափանման միջոցը փոխած դատավոր Սուրեն Խաչատրյանի կողմից կայացված դատական ակտն «անհասկանալի է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխվել է կալանքով։ Դատախազությունը բողոքարկել էր Կարապետյանի նկատմամբ տնային կալանք և գրավ կիրառելու որոշումը ու պահանջում էր նրան կրկին կալանավայր տեղափոխել։

Դեկտեմբերի 30-ին էր դատարանը փոխել Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինել գրավով ու տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ-ից տուն տեղափոխվեց։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարել էր և Կարապետյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց կալանքը, որն օգոստոսի 15-ին ևս 2 ամսով երկարաձգվել էր։

Ավելի ուշ նրան առաջադրվել էր նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ շաբաթներ առաջ մեղադրանքը փոփոխվեց և լրացվեց. Սամվել Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Անի Թամրազյան