Ամերիկյան հիմնադրամը 225 միլիարդ դոլարի դատական ​​​​հայց է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ Ռուսական կայսրության պարտքերի համար

Լուրեր

16.01.2026 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2026 | 22:40
Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ
16.01.2026 | 22:29
Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին
16.01.2026 | 22:13
Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին
16.01.2026 | 22:00
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. 4 տուժած հոսպիտալացվել է
16.01.2026 | 21:54
Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անունից. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
16.01.2026 | 21:41
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ըստ դատարանի, պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը
16.01.2026 | 21:28
Կատարի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16.01.2026 | 21:15
Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը
16.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ իրագործելի՞ է ՀՀ-ԱՄՆ մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:45
Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:32
Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
16.01.2026 | 20:24
Կրեմլն անդրադարձել է Եվրոպայի հետ երկխոսության վերսկսման հնարավորությանը
16.01.2026 | 20:13
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
16.01.2026 | 20:00
Հայաստանը 100-ից 26 միավոր է ստացել․ SIGMA-ն գնահատել է հանրային կառավարման ոլորտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Noble Capital RSD ներդրումային հիմնադրամը Մոսկվայից պահանջել է մարել Ռուսական կայսրության 225 միլիարդ դոլարի պարտքային պարտավորությունները, գրում է The Moscow Times-ը։

Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և Ազգային բարեկեցության հիմնադրամի դեմ հայցը ներկայացվել է ԱՄՆ Կոլումբիայի շրջանի դաշնային դատարան, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Ռուսաստանի Դաշնությունը, խախտելով իշխանության իրավահաջորդության դոկտրինը, հրաժարվել է և շարունակում է հրաժարվել կատարել որոշակի պարտավորություններ, որոնք պայմանավորված են իր նախորդի՝ Ռուսական կայսրության կողմից ստանձնած պետական ​​պարտքերով»,- նշվում է հայցում:

Nord Capital RSD-ն պնդում է, որ 1916 թվականին թողարկված և Նյու Յորքի National City Bank-ի (այժմ՝ Citibank) միջոցով տեղաբաշխված Ռուսական կայսրության 25 միլիոն դոլարի պարտատոմսերի օրինական սեփականատերն է։

Հայցվորի պնդմամբ՝ Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, ժառանգել է ոչ պակաս, քան 225,8 միլիարդ դոլարի (17,5 տրիլիոն ռուբլի ներկայիս փոխարժեքով) պարտքեր՝ ներառյալ տոկոսները։ Այս գումարը հավասար է Ռուսաստանի տարեկան բյուջեի 43%-ին (40,2 տրիլիոն ռուբլի) և գերազանցում է «Սբերբանկի», «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» համակցված շուկայական արժեքը (համապատասխանաբար՝ 6,5 տրիլիոն, 2,9 տրիլիոն և 4,2 տրիլիոն ռուբլի)։

Հիմնադրամն առաջարկում է մարել պարտքը՝ օգտագործելով 2022 թվականին սառեցված Ռուսաստանի ակտիվները։ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներից շուրջ 5 միլիարդ դոլարը սառեցվել է Միացյալ Նահանգներում, իսկ մնացած միջոցները պահվում են եվրոպական երկրներում։

Marks & Sokolov իրավաբանական ընկերությունը կներկայացնի պատասխանողներին։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ հայցի դիտարկումը «Գլխավոր դատախազության իրավասության մեջ է»։

ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Օբուխովը հայտարարել է, որ ցարական պարտքերը «չպետք է ճանաչվեն, այդ թվում՝ վաղեմության ժամկետի պատճառով», ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը «Ռուսական կայսրության իրավահաջորդը չէ»։ Պատգամավորը նաև նշել է, որ «անգլոսաքսոնական իրավունքը, որպես կանոն, հիմնված է նախադեպերի վրա» և «հնարավոր են անսովոր դեպքեր»։

ՌԲԿ-ի հետ զրուցած փաստաբանները նշում են, որ նախկինում նույնիսկ պարտքի ճանաչումը կխանգարեր դատարանի որոշման կատարմանը, սակայն պատժամիջոցների քաղաքականությունը հնարավորություններ է ստեղծել ժամանակավոր միջոցառումների և ակտիվների կառավարման համար: Այնուամենայնիվ, հայցվորն իր հայտարարության մեջ նշում է, որ սա բռնագրավման հարց չէ, այլ պարտքի փոխհատուցման՝ որպես պարտավորության կատարման ձև։

Ըստ նրանց՝ ռուսական ակտիվների շուրջ լրացուցիչ իրավական ռիսկի և անորոշության ստեղծումը կարող է ազդել ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցում բանակցային դիրքորոշումների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի