ԲԿ-ի փոխտնօրենին և ևս 8 անձի մեղադրանքներ են ներկայացվել զինծառայությունից խուսափելուն օժանդակելու նպատակով կաշառք վերցնելու համար․ ՀԿԿ

Լուրեր

14.03.2026 | 15:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.03.2026 | 15:00
Ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
14.03.2026 | 14:39
Պուտինը Թրամփին առաջարկել է հարստացված ուրանը Իրանից տեղափոխել Ռուսաստան․ Axios 
14.03.2026 | 14:28
Հայտնի է Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը UFC-ում
14.03.2026 | 14:16
ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և  ընդդիմադիր այլ ուժերի հետ. Զուրաբյան
14.03.2026 | 14:08
Պատերազմներ սկսող քրիստոնյաները պետք է խոստովանեն․ Հռոմի պապ 
14.03.2026 | 13:49
Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ
14.03.2026 | 13:44
«Վերջին զանգը» այգում թող անեն, պարտադիր շենքի մե՞ջ պետք ա լինի. Փաշինյանը` շինուհայրցուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 13:33
Սամվել Կարապետյանի աջակիցները ազատ են արձակվել
14.03.2026 | 13:07
Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
14.03.2026 | 12:58
Նավթի գներն աճել են
14.03.2026 | 12:34
Մեր դե՞մ եք քվեարկելու, ասում են` ՌԴ-ի հայերը մեր դեմ են քվեարկելու. Փաշինյանը Սիսիան է գնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 12:15
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հարձակվել տարածաշրջանի նավթագազային օբյեկտների վրա
14.03.2026 | 12:12
Էդուարդ Սպերցյանը ջերմ ընդունելության է արժանացել Սոչիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 11:55
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները․ Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի փոխտնօրենը զինակոչիկների պարտադիր զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար կաշառք է ստացել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրա և ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է 3.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.351.000 ՀՀ դրամ գումար՝ փաստաթղթերում զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու և օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար:

Բացի այդ, 2024 թվականի ընթացքում նույնպես վերը նշված անձը ինչպես զինկոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ցանկալի բուժհաստատությունում բժշկական ստուգումների արդյունքում զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է կազմել՝ այդ կերպ կազմակերպելով նրանց՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացը, որի դիմաց վերջիններիս ծնողներից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված փոխտնօրենը 2025 թվականին ևս նույն ԲԿ-ի գիտաշխատողներից մեկի օժանդակությամբ, փաստաթուղթ կեղծելու եղանակով դիտավորությամբ պայմաններ է ստեղծել մեկ այլ զորակոչիկի՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ նախքան հերթական զորակոչի հայտարարումը հանցավոր արարքը բացահայտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից։

ԲԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-43-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև փոխտնօրենին օժանդակած և նրան կաշառք տված 8 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։