Եթե գազի գինն իջեցվի, կտանի համակարգի քայքայման. «Գազպրոպ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եթե գազի գինն իջեցվի, կտանի համակարգի քայքայման: Այսօր՝ նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Գազպրոպ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Ես բոլոր թվերը ներկայացրեցի հանձնաժողովին: Եկեք այսօր եզրակացություն չանենք: Ես ներկայացրեցի նաև, որ «Գազպրոպ Արմենիա»-ում կան խնդիրներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական, որոնք լուծելու կարիք կա»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:

Ընկերության ղեկավարը հրաժարվեց պատասխանել հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, հաջորդ տարվա համար գազի սակագինը բարձրանա. «Թույլ տվեք չպատասխանել, քանի դեռ բանակցություններն ավարտված չեն: Գազի սակագինը բաղկացած է ներկրման գնից և «Գազպրոպ Արմենիա»-ի մարժայից: Երկու հարցի վերաբերյալ էլ քննարկումները գնում են»:

Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ դեռ մի շարք խնդիրներ կան լուծելու՝ կապված Վրաստանի տարածքով տարանցման, ներկրման գնի, սակագնի ձևավորման հիմնավորվածության և այլնի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում