Կարգ գոյություն ունի, որը խախտվել է. Սիմոնյանը` երկու լրագրողներին ԱԺ շենքից դուրս հանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

«Սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին։ Հայերեն լեզվով գրված է, որ լրագրողները, որոնք հավատարմագրված չեն, զրկվել են հավատարմագրումից, չեն կարող այնտեղ գտնվել»,- հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՊՊԾ աշխատակիցների կողմից «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին ԱԺ-ից հեռացնելուն։

«Նույնիսկ հանձնաժողովի նախագահը չի կարող թույլ տալ, օրենքով հստակ գրված է։ Հիմա ես չեմ կարող թույլ տալ, որ ձեզանից ինչ-որ մեկը գա Ազգային ժողովի նիստերի դահլիճ, նստի, մեկ-մեկ լսի, գնա։ Կարգ գոյություն ունի, և այդ կարգը խախտվել է»,- պարզաբանեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՊՊԾ աշխատակիցները խորհրդարանի շենքից հեռացրին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։ ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դահլիճից դուրս հանեցին երկրորդ փորձից, երբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը միջանցքում կարճ զրույց ունեցավ «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով»-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մինչ այդ՝ Քոչարյանը ՊՊԾ աշխատակիցներին փոխանցել էր, որ լրագրողները չեն խանգարում, կարող են մնալ դահլիճում։ ՊՊԾ աշխատակիցները հիմնավորեցին, որ լրագրողները զրկված են ԱԺ հավատարմագրումից և պատգամավորի կողմից տրված անցագրով չեն կարող խորհրդարանում լրատվական գործունեություն իրականացնել։ Ի դեպ, լրագրողները 414 դահլիճում էին՝ «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին․ այդ դահլիճում էր նաև նրանց անցագիր տված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։