Կրկնակի օլիմպիական չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը պայմանագիր է կնքել RAF-ի հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 6-ակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը պայմանագիր է կնքել RAF Wrestling (Real American Freestyle) լիգայի հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Կա միայն մեկ տուն ազատ ոճի լավագույն ըմբիշների համար, և դա RAF-ն է։ Աբդուլռաշիդ Սադուլաևը պայմանագիր է կնքել մեր կազմակերպության հետ։ Մեզ համար մեծ պատիվ է ողջունել պատմության մեջ մեծագույն ըմբիշներից մեկին»,- նշված է RAF-ի հայտարարության մեջ։

RAF-ն ազատ ոճի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգա է, որը մրցաշարեր է անցկացնում ԱՄՆ-ում։ Վերջերս RAF 05-ին մասնակցել էր նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը, որը 10։0 հաշվով հաղթել էր ամերիկացի Լենս Փալմերին։ RAF 06-ը կայանալու է փետրվարի 28-ին Արիզոնայում։