TRIPP-ի հետ կապված փաստաթղթերի նախագծեր են կազմվել․ Կարեն Անդրեասյանի Լոնդոն այցի արդյունքները

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ մեկ ամիս առաջ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը գործուղվել էր Լոնդոն՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման նպատակով։ Այդ աշխատանքներն իրականացվել են Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ։

Factor TV-ն հարցմամբ դիմել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ՝ գործուղման արդյունքների, քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար։

Անդրեասյանը Լոնդոն է գործուղվել 2025 թվականի դեկտեմբերի 8-ից 12-ը։ Աշխատանքային այցի ընթացքում Fieldfisher LLP իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ կազմվել են փաստաթղթերի նախագծեր, որոնք փոխանցվել են աշխատանքային կարգով։ Հիշյալ քննարկումների վերաբերյալ լրացուցիչ մանրամասների հասանելիությունը սահմանափակված է։

Այլ հարցերի, այդ թվում՝ Fieldfisher LLP-ին տրված վարձատրության մասով տվյալներ չեն տրամադրվել։

«․․․Տեղեկատվություն տնօրինողը (․․․) մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»,- նշվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանում։

Հիշեցնենք՝ Fieldfisher LLP-ը եվրոպական իրավախորհրդատվական ընկերություն է, որն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև կենսաբանական գիտությունների ոլորտներում։ Ընկերությունը 28 գրասենյակ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Այն խորհրդատվություն է տրամադրում ազգային և միջազգային կորպորացիաներին, ֆինանսական կառույցներին և կառավարություններին:

Fieldfisher-ը հայտնի է իր այլընտրանքային իրավաբանական ծառայությունների գործունեությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պայմանագրերի կառավարումը և ֆինանսական առևտրային փաստաթղթաշրջանառությունը:

Ընկերության պատժամիջոցների թիմը 2024 թվականին հունվարի 25-ին հայտնել է Վրաստան, Հայաստան և Ուզբեկստան այցելության մասին: Ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության՝ խումբը կառավարությունների, կենտրոնական բանկերի և երկրների մասնավոր հատվածի հետ պետք է կիսվեր իր փորձագիտությամբ ապրանքների, ֆինանսական ծառայությունների և պատժամիջոցներին վերաբերող թեմաների հետ կապված։

Fieldfisher-ը ֆիզիկական գրասենյակ չունի Հայաստանում, բայց համագործակցում է հայկական իրավաբանական և գործարար համայնքի հետ, կազմակերպվում են միջոցառումներ, դասընթացներ։

Հայտնի է, որ ընկերությունն անցած տարի «Անգլիական իրավունքի օրեր» միջոցառում է իրականացրել, փորձով կիսվել հայ մասնագետների և կառավարության ներկայացուցիչների հետ։ Այդ դասընթացի ժամանակ բանախոս է եղել Fieldfisher ընկերության գործընկեր  և CIS խմբի ղեկավար Արիկ Ասլանյանը, որը կառավարում է CIS-ին վերաբերող աշխատանքները և խորհրդատվություն է տրամադրում առևտրային վեճերի և կորպորատիվ գործարքների վերաբերյալ։

Նշվում է, որ Ասլանյանը կառավարում է ընկերության ԱՊՀ-ին վերաբերող աշխատանքների զգալի պորտֆելը մի շարք բաժիններում և գործնական ոլորտներում։

Առաջատար եվրոպական Fieldfisher իրավաբանական ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվել է Global Arbitration Review-ի 2023 թվականի ուղեցույցում՝ որպես աշխարհի 100 լավագույն միջազգային արբիտրաժային գործունեություն իրականացնող ընկերություններից մեկը։ 

Ընկերությունը նաև տեղ է ապահովել բարձր հեղինակություն վայելող Global Arbitration Review-ի (GAR) 100-ի 16-րդ հրատարակությունում։ Այն աշխարհի առաջատար միջազգային արբիտրաժային ամսագիրն ու լրատվական ծառայությունն է։ 

Եվգենյա Համբարձումյան