ԶՈՒ ռազմաբժշկական վարչության աշխատանքային խումբը Սանկտ-Պետերբուրգում է
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է նոյեմբերի 7-ից 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունների պետերի համակարգող կոմիտեի խորհրդակցությանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից: