Լիտրը 270 դրամ․ ինչու է հեղուկ գազը օր օրի թանկանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հեղուկ գազի գինը վերջին օրերին անշեղորեն աճում է։ Եթե նախորդ շաբաթ հնարավոր էր մեկ լիտրը 200, 210 դրամով գազ լիցքավորել, ապա այսօր արդեն որոշ լցակայաններում լիտրի գինը հասել էր 260 և 270 դրամի։

Factor TV-ն այսօր շրջել է մայրաքաղաքի մի քանի գազալցակայաններով։ Վարորդները համատարած դժգոհում են՝ հեղուկ գազ լցնելու համար զգալիորեն ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Եթե նախկինում 6000 դրամով հնարավոր էր լցնել շուրջ 30 լիտր հեղուկ գազ, ապա այժմ նույն գումարը բավականացնում է մոտ 22 լիտրի։ 

Մեր նկարահանման ընթացքում արձանագրեցինք լցակայաններ, որտեղ մնում էր նախկին՝ 200 կամ 220 դրամ գինը, սակայն գազ չկար, և այդ պահին վաճառք չէր կատարվում։

Թե՛ Իրանից, թե՛ Ռուսաստանից ներկրումների խնդիր կա՝ ասում է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Սիրակ Սուքիասյանը։ Նրա խոսքով՝ շուրջ 600 ավտոցիստեռն միայն Վերին Լարսի անցակետում է կանգնած։ 

Հեղուկ գազի գնի աճը նորմալ է, ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում․ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ սխալ է այն վարկածը, թե թանկացումը կապ ունի ադրբեջանական էժան բենզինի վաճառքի հետ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ շատ հավանական է, որ հեղուկ գազի շարժն այսուհետ տեղի ունենա երկաթգծով` գնորդից մինչև վաճառող։ 

Սիրակ Սուքիասյանի խոսքով՝ երկաթուղու լիարժեք գործարկման պայմաններում, ամեն դեպքում, հնարավոր կլինի կանխել նման դեֆիցիտի առաջացումը։ Հեղուկ գազի վերջին կտրուկ աճն արձանագրվել էր նախորդ տարի ամռանը, երբ մեկ լիտրի գինը 120-ից հասել էր 200 դրամ։ Արդյո՞ք եղանակի բարելավման և Լարսում կուտակումների նվազման դեպքում հեղուկ գազի գինը կիջնի, ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան