Ապարանի համայնքապետարանի ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները կաշառք են ստացել  մի շարք բնակիչներից

Լուրեր

28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
Բոլորը

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից:

Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։