Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անընդունելի» կլինի, որ Գրենլանդիան, ԱՄՆ-ից բացի, լինի որևէ այլ երկրի «ձեռքում», վերահաստատելով Արկտիկական կղզին՝ Դանիայի կիսաինքնավար տարածքը գրավելու իր պահանջը՝ դրա ապագայի վերաբերյալ բանակցություններից մի քանի ժամ առաջ, գրում է The Guardian-ը։

«ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ ՆԱՏՕ-ն պետք է առաջնորդի մեզ այն ստանալու համար»,- գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։

Նա ասել է, որ դաշինքը «շատ ավելի հզոր և արդյունավետ է դառնում» ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ։

«Այն կենսական կարևոր է «Ոսկե գմբեթի» համար, որը կառուցում ենք»,- ասել է նա՝ անդրադառնալով հակահրթիռային պաշտպանության համակարգին։

Թրամփի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները պատրաստվում էին հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում՝ քննարկելու տարածքի հարցը ԱՄՆ-ի շաբաթներ շարունակ ճնշումներից հետո աճող լարվածության ֆոնին։

ԱՄՆ նախագահն առաջին անգամ Գրենլանդիան ԱՄՆ-ի կողմից գրավելու գաղափարը բարձրացրել է 2019 թվականին՝ նախագահի պաշտոնում առաջին ժամկետի ընթացքում, սակայն անցյալ տարի Սպիտակ տուն վերադառնալուց հետո զգալիորեն կոշտացրել է հռետորաբանությունը՝ ասելով, որ ԱՄՆ-ն այն կվերահսկի «այս կամ այն ​​ձևով»։

Չորեքշաբթի Reuters/Ipsos-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 17%-ն է հավանություն տվել Գրենլանդիան ձեռք բերելու՝ Թրամփի ջանքերին, և որ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների զգալի մեծամասնությունը դեմ է կղզու բռնակցման համար ռազմական ուժի կիրառմանը։

Հարցման մասնակցածների մոտ 47%-ը հավանություն չի տվել ԱՄՆ-ի ջանքերին տարածքը ձեռք բերելու հարցում, մինչդեռ 35%-ը նշել է, որ վստահ չէ։ Միայն 4%-ը, այդ թվում՝ յուրաքանչյուր 10 հանրապետականից միայն մեկը և գրեթե ոչ մի դեմոկրատ, ասել է, որ ռազմական ուժը «լավ գաղափար» կլինի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի