Իրենց խնդիրն է. Թրամփը՝ Գրենլանդիայի իշխանությունների կողմից ԱՄՆ-ի փոխարեն Դանիան ընտրելուն մասին

Լուրեր

30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի կառավարության «խնդիրն» է անվանել այն փաստը, որ նրանք նախընտրում են մնալ Դանիայի կազմում, այլ ոչ թե միանալ Միացյալ Նահանգներին, գրում է Meduza-ն։

Լրագրողները Թրամփին հարցրել են Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հայտարարության մասին, որը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ գրենլանդացիները կընտրեն Դանիան, եթե նրանց խնդրեն դա անել «այստեղ և հիմա»։

«Դե՝ դա իրենց խնդիրն է։ Ես համաձայն չեմ նրա հետ։ Ես չգիտեմ, թե ով է նա, ես ոչինչ չգիտեմ նրա մասին, բայց դա մեծ խնդիր կլինի նրա համար»,- ասել է  Թրամփը։

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել էր, որ իրենք «բախվում են աշխարհաքաղաքական ճգնաժամի», սակայն կղզու դիրքորոշումը հստակ է։

«Եթե մենք ստիպված լինենք ընտրել Միացյալ Նահանգների և Դանիայի միջև այստեղ և հիմա, մենք կընտրենք Դանիան։ Մի բան պետք է բոլորի համար պարզ լինի՝ Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների սեփականությունը, Գրենլանդիան չի ցանկանում  Միացյալ Նահանգների կողմից կառավարվել, Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս»,- նշել է նա։

Վերջին երկու շաբաթների ընթացքում Թրամփը մի քանի մեկնաբանություն է արել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջների վերաբերյալ՝ պնդելով կղզին վերահսկելու անհրաժեշտությունը՝ մեջբերելով «Գրենլանդիայի շուրջը ռուսական և չինական նավերի առկայությունը»։

«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար»,- հայտարարել է Թրամփը։

Եվրոպացի առաջնորդները մտահոգված են այս հայտարարություններով և քննարկում են տարբերակներ, որոնք կարող են առաջարկել Միացյալ Նահանգներին՝ կղզու գրավումը կանխելու համար: Հյուսիսային Եվրոպայի դիվանագետները հերքում են Գրենլանդիայի մոտակայքում ռուսական և չինական նավերի առկայությունը և Թրամփի պնդումներն անվանում են անհիմն:

«Նավերը ներկա են Արկտիկայում, այո՛, բայց ռուսական կողմում»,- ասել է դիվանագետներից մեկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի