Ադրբեջանը 4 գերի վերադարձրեց․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ զրույց Արեգ Քոչինյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայկական խորհրդի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը վերջին տարիների հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առանցքային զարգացումները պայմանավորում է միջազգային նոր դերակատարների ներգրավմամբ և Հայաստանի ինքնիշխանության հստակ ամրագրմամբ։ Նրա համոզմամբ, Ադրբեջանից հայ ռազմագերիների վերջին խմբի վերադարձը Վաշինգտոնում կնքված համաձայնությունների ուղղակի հետևանքն է։

Անդրադառնալով Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձին՝ Արայիկ Քոչինյանը նշեց, որ այն դրական զարգացում է, որը, սակայն, ամբողջությամբ չի լուծում հումանիտար խնդիրը։ Նա հույս հայտնեց, որ մնացած բոլոր ռազմագերիները նույնպես կվերադարձվեն։ Քոչինյանը այս գործընթացը կապում է ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։

«Որպես առիթ, ես կարծում եմ, շատ նման է իրավիճակը նրան, որ Վաշինգտոնում կնքված փաստաթուղթը տեղ է հասել և դրական արձագանքի է արժանացել նաև Ադրբեջանում, ու Ադրբեջանն արել է իր քայլը»,- նշեց նա։

Քոչինյանի կարծիքով՝ Ադրբեջանն իր համար տարանջատել է հայ գերիներին երկու խմբի՝ ռազմաքաղաքական ղեկավարներ և մնացած բոլորը։ «Այդ մեկ այլ խմբի հետ կապված, ճիշտն ասած, իմ տպավորությունը նա է, որ վաղ թե ուշ այդ մարդիկ վերադառնալու են։ Իսկ ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարներին, ապա առնվազն այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ կեցվածքը և մոտեցումը այդ մարդկանց նկատմամբ շատ ավելի կոշտ է և շատ ավելի անզիջում տեսք ունի», – մեկնաբանեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ բոլոր գերիները պետք է վերադառնան Հայաստան։

Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համատեղ հայտարարությամբ ամրագրված «Թրամփի ուղի» ընկերության ստեղծման մասին՝ Քոչինյանը շեշտեց, որ այն պատասխանում է այն տեխնիկական հարցերի 90%-ին, որոնք առաջացել էին Վաշինգտոնյան հռչակագրից հետո։ Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը հստակ սահմանում է, որ ճանապարհի նկատմամբ լինելու է Հայաստանի Հանրապետության լիարժեք ինքնիշխան վերահսկողություն։

«Դե մեր հասարակության մեջ ամենաքննարկվող հարցը դա մաքսային-անձնագրային վերահսկողությունն է։ Դրա պատասխանը, ըստ էության, տրված է։ Տրված է հետևյալ կերպ, որ կա մաքսային-անձնագրային վերահսկողություն, սա՝ մեկ։ Այն գտնվում է ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխանության ներքո, սա՝ երկու», – պարզաբանեց նա։

Քոչինյանը մանրամասնեց գործելու մեխանիզմը, որը հայտնի է որպես «ճակատային օֆիս, թիկունքային օֆիս» (front office, back office)։ Նրա պարզաբանմամբ՝ միջազգային կամ տեղական պահնորդական ընկերությունը («ճակատային օֆիս») սահմանին դիմավորում է օտարերկրյա քաղաքացուն, վերցնում նրա փաստաթղթերը և փոխանցում հայ սահմանապահին («թիկունքային օֆիս»)։ Հայ սահմանապահն է որոշում կայացնում մուտքը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ, ինչից հետո ընկերությունը պարզապես փոխանցում է այդ որոշումը։ «Ճակատային օֆիսը ընդամենը միջնորդի դեր է կատարում», – ընդգծեց նա։

Քոչինյանը սկզբունքային տարբերություն է տեսնում այս մոդելի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ռուսական կողմի առաջարկած տարբերակի միջև։ «Այնտեղ չկար անձնագրային-մաքսային վերահսկողություն, այնտեղ կար միջանցք ռուսական վերահսկողության ներքո։ Ով որ կհամեմատի այս երկու պրոյեկտները և կասի, որ դրանք նույն բանն են, կամ նույն բանի մասին են, կամ էլեմենտար խաբեբա է և սուտասան, կամ ընդհանրապես չի հասկանում՝ ինքն ինչ է խոսում»։

Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի դերակատարությունն այս գործընթացում ոչ թե «փրկչի» դեր ստանձնելն էր, այլ կողմերի միջև առկա հակասությունների մեղմումը և փոխզիջումային դաշտի ստեղծումը։ Նա նշեց, որ Հայաստանը այս քայլի դիմաց ակնկալում է փոխադարձ օգուտներ՝ մնացած բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակում, այդ թվում՝ Ղազախ-Իջևան, Երասխ-Նախիջևան և հատկապես կարևոր՝ Կարս-Գյումրի երկաթուղու բացումն ու Թուրքիայի ենթակառուցվածքներին հասանելիությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան