Իրանը զգուշացրել է Թուրքիային և մյուս հարևաններին՝ կարող է հարվածել ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնը հարված հասցնի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանը զգուշացրել է ԱՄՆ զորքերը հյուրընկալող հարևաններին, որ կհարվածի ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնը հարված հասցնի։ Reuters-ին այս մասին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանը փորձում է կանխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտության սպառնալիքները։

Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել՝ ի պաշտպանություն Իրանում ցուցարարների, որտեղ իրավապաշտպան խումբը հայտարարել է 2600 զոհի մասին բողոքի ամենամեծ ալիքներից մեկի ճնշման ժամանակ։ Իսրայելական գնահատականի համաձայն՝ Թրամփը որոշել է միջամտել, չնայած այս գործողության շրջանակը և ժամկետները դեռևս անհայտ են, ասել է իսրայելցի պաշտոնյան։

Երեք դիվանագետներ ասել են, որ որոշ անձնակազմի խորհուրդ է տրվել լքել Կատարի ԱՄՆ ռազմական Ալ Ուդեյդ ավիաբազան մինչև չորեքշաբթի երեկո։ Դիվանագետներից մեկն այս քայլը նկարագրել է որպես «դիրքի փոփոխություն», այլ ոչ թե «հրահանգված տարհանում»։ Զորքերի լայնածավալ տեղափոխման որևէ նշան չի եղել բազայից մոտակա ֆուտբոլային մարզադաշտ և առևտրի կենտրոն, ինչպես տեղի է ունեցել անցյալ տարի՝ Իրանի կողմից բազան հրթիռներով թիրախավորելուց մի քանի ժամ առաջ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա ավիահարվածների։

Դոհայում ԱՄՆ դեսպանատունը որևէ մեկնաբանություն չի արել, իսկ Կատարի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Իրանի իշխանությունները մեղադրել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին անկարգություններ հրահրելու մեջ, որոնց կազմակերպիչներին նրանք անվանում են ահաբեկիչներ։

Թրամփն օրեր շարունակ բացահայտորեն սպառնում է միջամտել Իրանի գործերին, չնայած մանրամասներ չի հայտնել։
Երեքշաբթի CBS News-ին տված հարցազրույցում նա խոստացել է «շատ ուժեղ գործողություններ», եթե Իրանը մահապատժի ենթարկի ցուցարարներին։ Նա նաև կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը և ստանձնել ինստիտուտների վերահսկողությունը՝ հայտարարելով, որ «օգնությունը ճանապարհին է»։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, ասել է, որ Թեհրանը խնդրել է տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին՝ «կանխել Վաշինգտոնի հարձակումը Իրանի վրա»։

«Թեհրանը տարածաշրջանի երկրներին՝ Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից մինչև Թուրքիա, ասել է, որ այդ երկրներում գտնվող ԱՄՆ բազաները կենթարկվեն հարձակման, եթե ԱՄՆ-ն թիրախավորի Իրանը»,- ասել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի միջև ուղիղ շփումները կասեցվել են։

Միացյալ Նահանգներն ուժեր ունի տարածաշրջանում, այդ թվում՝ Կատարի Ալ Ուդեյդում գտնվող Կենտրոնական հրամանատարության առաջնային շտաբը և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն էլ ասել է, թե կասկածում է, որ «սա Իրանի ժամանակակից պատմության մեջ ամենադաժան ճնշումն է, և որ այն պետք է անպայման դադարեցվի»։

Արևմտյան մի պաշտոնյա ասել է, թե չի թվում, որ Իրանի կառավարությունը կանգնած է անխուսափելի փլուզման առջև, և նրա անվտանգության ապարատը շարունակում է վերահսկողություն պահպանել։ Պաշտոնյան հավելել է, որ ճնշումները վերականգնել են որոշակի հանգստություն, չնայած իշխանությունները տուժել են։

Անկարգությունները տեղի են ունեցել վերջին ժամանակներում աննախադեպ մակարդակով՝ կառավարությանը անակնկալի բերելով հատկապես խոցելիության պահին, հավելել է արևմտյան պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի