Ստեղծել ենք «Սպառողի օգնական» գործիք. տուրիստներն ամենաշատն են կիրառում դա. Գեղամ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.01.2026 | 14:20Սպառողների իրավունքների պաշտպանության համար ստեղծվել է «Սպառողի օգնական» գործիքը։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Ամենաակտիվ կիրառող հատվածը, անկեղծ եթե լինենք, պետական համակարգի աշխատողներն են, որովհետև գիտեն և երկրորդը՝ տուրիստները։ Շատ մեծ քանակի հետաքրքիր բողոքներ են գալիս, ու ենթադրում եմ, որ իրենք իրենց իրավունքները շատ լավ գիտեն։ Ռուսաստանից եկած տուրիստները, ենթադրում եմ, մեր մոտ համար առաջին տեղում են էդ առումով»,- ասաց Գևորգյանը։
Պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծեց, որ անբարեխիղճ մրցակցության գործերի քանակը չի պակասել։ Գևորգյանն ասաց, որ այս մասով օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում։
Մանրամասերը՝ տեսանյութում։