Լուրջ է Սոլովյովի սպառնալիքը՝ ռազմական ուժ կիրառել ՀՀ դեմ․ ՌԴ-ն ցավոտ է տանում Թրամփի ուղին՝ ԱՄՆ-ի հետ․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի այսօրվա հանդիպումը դիտարկել է որպես Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք՝ ընդգծելով «Թրամփի ուղու» ստեղծման կարևորությունը։ Նա նաև անդրադարձել է ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի սպառնալիքներին՝ առաջարկելով կոնկրետ քայլեր, որոնք Հայաստանը պետք է ի պատասխան ձեռնարկի։

Գնահատելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի» նախագծի շուրջ ընթացող գործընթացը՝ Ստեփան Գրիգորյանը նշել է, որ իշխանության հետևողականությունն այս հարցում ողջունելի է։ «Հիշո՞ւմ եք, չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ, մեկ ամիս առաջ, մենք անընդհատ մտահոգություն էինք արտահայտում, ի՞նչ առումով։ Շատ լավ է, որ օգոստոսի 8-ը կարևորագույն փաստաթղթեր ստորագրվեցին, կարևորագույն հռչակագիր ընդունվեց, բայց շատ կարևոր է սկսել իրականացումը»,- ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ այս նախագծի հիմնական արժեքը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և անվտանգային բաղադրիչն է։ «Գլխավորը նա է, որ Թրամփը եկավ ու ասաց՝ սա իմ ծրագիրն է։ Ես եմ Հայաստանի հետ այդ ծրագիրը իրականացնում։ Այս ծրագիրը մեզ տալիս է երաշխիքներ անվտանգության հետ կապված, որ ոչ ոքի մտքով չի անցնի ուժով դա լուծել»,- ընդգծել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ ծրագիրը բաց է նաև այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցության համար, սակայն Պուտինյան Ռուսաստանը դրան դեմ է, քանի որ Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես անկախ սուբյեկտ, այլ որպես իր ազդեցության գոտի կամ «ֆորպոստ»։

Անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու կոչին՝ Ստեփան Գրիգորյանը պնդել է, որ պետք է լուրջ ընդունել այդ սպառնալիքը և ձեռնարկել կոշտ պատասխան քայլեր։

«Առաջին քայլը․ կոնկրետ անձի հետ կապված՝ Սոլովյովի դեմ պետք է կիրառվի սանկցիա։ Սանկցիա, որ նա պերսոնա նոն գրատա հայտարարվի Հայաստանում։ Այդ ազդեցիկ մեխանիզմ է, պետք չէ թերագնահատել։ Երկրորդ քայլը․ ակնհայտ է, պետք է փակել ռուսական հեռուստաալիքների նվազագույնը քաղաքական հաղորդումները, թոք-շոուները, որ Հայաստանում չհեռարձակվեն։ Մյուս քայլը, ես չեմ բացառում, դրա պատասխանը պետք է լինի, օրինակ, ՀԱՊԿ-ից վերջնականորեն դուրս գալը»,- առաջարկել է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Սոլովյովի հայտարարությունը նպատակ ունի նաև լարվածություն ստեղծել Հայաստանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։

Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հեռացնել Հայաստանի գործող իշխանություններին, սակայն ներկայումս դրա համար բավարար ռեսուրսներ չունի՝ պայմանավորված Ուկրաինայի պատերազմով և Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայով։ «Պուտինը Փաշինյանի հեռացնելու խնդիր դնում է, բայց այդքան հզոր չի այսօր Ուկրաինայի պատճառով, որ դա անի։ Եվ երկրորդ պատճառը՝ ինչու չի կարող․ Հայաստանը սկսեց դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Դժվար է այս ձևի երկրի դեմ պայքարել»,- նշել է նա։

Քաղաքագետը նաև կոչ է արել չեզոքացնել Հայաստանում գործող պրոռուսական ուժերին՝ օրինակ բերելով եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի փորձը, որտեղ կիրառվում են սահմանափակումներ այն ուժերի նկատմամբ, որոնք ստանում են արտաքին ֆինանսավորում և վարում հակապետական գործունեություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շարժվի օրենքի տառին համապատասխան՝ բացահայտելով և կասեցնելով նմանատիպ ֆինանսական հոսքերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան