Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվելու է 5 տարվա ազատազրկման

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ մեղադրյալ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համաձայնության է եկել։ Հայտարարության մեջ նշվում է, որ նա դատապարտվելու է հինգ տարվա ազատազրկման, գրում է Эхо Кавказа-ն։

Ղարիբաշվիլին, որը մեղադրվում է հատկապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ, պետք է վճարի 1 միլիոն լարի տուգանք որպես լրացուցիչ պատիժ։

Նշվում է, որ «հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված և նրա տան խուզարկության ժամանակ առգրավված» գումարը կբռնագրավվի պետության կողմից։

«Իրակլի Ղարիբաշվիլին ընդունում է կատարած հանցագործությունը և համաձայնվում է մեղքի ճանաչման համաձայնագրի պայմաններին։ Դատարանն արդեն բավարարել է դատախազի միջնորդությունը մեղքի ճանաչման համաձայնագրի վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։

Առանց մեղքի ընդունման  համաձայնագրի՝ Ղարիբաշվիլիին կսպառնար 9-ից 12 տարվա ազատազրկում։

Նրա փաստաբանի խոսքով՝ Վրաստանի նախկին վարչապետն արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակձեն հայտարարել էր, որ պետական ​​պաշտոն զբաղեցնելու ընթացքում Ղարիբաշվիլին «գաղտնի և աննկատ զբաղվել է տարբեր ձեռնարկատիրական գործունեությամբ», ստացել է մեծ քանակությամբ անօրինական եկամուտներ և նաև կեղծ տեղեկություններ է տրամադրել իր ակտիվների հայտարարագրերում։

2025 թվականի հոկտեմբերի 17-ին կատարված խուզարկության ժամանակ Ղարիբաշվիլիի բնակարանից հայտնաբերվել և առգրավվել էր 6,5 միլիոն դոլար։

Հոկտեմբերի 24-ին դատարանը Ղարիբաշվիլիին պարտավորեցրել էր վճարել 1 միլիոն լարի գրավ՝ անշարժ գույքի գրավադրմամբ։ Նրան նաև արգելվել է լքել երկիրը։

Վրաստանի նախկին վարչապետի գործով դատական ​​նիստը նախկինում հետաձգվել էր և նշանակվել էր փետրվարի 12-ին։

Իրակլի Ղարիբաշվիլին երկու անգամ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ամենամտերիմ դաշնակիցներից մեկն էր։ 2024 թվականի ապրիլին նա հայտարարել էր քաղաքականությունից իր լիակատար հեռանալու մասին՝ նշելով, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ նվիրել իր ընտանիքին։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի