ՖԱՖ-ն ամփոփել է տարին, Էդուարդ Սպերցյանը մրցանակի է արժանացել

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

ՖԱՖ երկրպագուական շարժումն ամփոփել է 2025 թվականը։ «ՖԱՖ համակրանք» մրցանակին արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հաղորդում է ՖԱՖ-ի մամուլի ծառայությունը։

«Հունվարի 11-ին FAF-ի տանը տեղի ունեցավ մեր ֆան շարժման ամենամյա ավանդական միջոցառումը` FAF համակրանքը, որի ընթացքում ամփոփեցինք բուռն և թեժ ստացված 2025 թվականը:

Միջոցառմանը ներկա էին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ազգային և երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, լրագրողներ, հայկական ու միջազգային ֆան ակումբների անդամներ։

Պարգևատրվեցին տարվա ընթացքում աչքի ընկած շարժման լավագույն և ամենաակտիվ անդամները, իսկ 17-րդ «FAF համակրանք» մրցանակը իր կարիերայում արդեն երկրորդ անգամ նվաճեց Էդուարդ Սպերցյանը:

Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվեց նաև հատուկ` «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» անվանակարգը, որտեղ մրցանակին արժանացավ երիտասարդական հավաքականի և «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստ Նարեկ Հովհաննիսյանը։

Արդեն 2-րդ անգամ հանձնեցինք «Տարվա ամենաֆուտբոլային լրագրող» մրցանակը, որը կրում է մեր լավ ընկերոջ, հայակական ֆուտբոլի իսկական նվիրյալ երջանկահիշատակ Դավիթ Մարտիրոսյանի անունը։ Այս անվանակարգի հաղթողը դարձավ «Ֆասթ Մեդիայի»-ի լրագրող և մեկնաբան Արման Աբելյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։