Կիպրոսում անհետացել է ռուսաստանցի գործարար՝ «Ուրալկալի»-ի նախկին ղեկավարը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Կիպրոսի ոստիկանությունը հայտնել է ռուսաստանցի գործարար Վլադիսլավ Բաումգերտների՝ «Ուրալկալի»-ի նախկին ղեկավարի անհետացման մասին, գրում  է Meduza-ն։

Բաումգերտները կապի դուրս չի գալիս հունվարի 7-ից։ Վերջին անգամ նրան տեսել են Լիմասոլում գտնվող իր բնակարանից դուրս գալիս։ Նրա գործընկերը հայտնել է, որ Բաումգերտները իր բազմաթիվ հեռախոսազանգերին չի պատասխանել։

Հունվարի 10-ին մասնագիտացված խմբերը որոնումներ են անցկացրել Պիսուրի գյուղի մոտակայքում գտնվող տեղանքում: Բաումգերտների բջջային կապի ազդանշանը վերջին անգամ արձանագրվել է այնտեղ՝ զառիթափ, ժայռոտ ափամերձ գծում: Հունվարի 11-ին որոնողական գործողություններն ընդլայնվել են՝ ներառելով նաև ինքնաթիռներ, հետագայում, սակայն, դրանք դադարեցվել են մոտեցող փոթորկի պատճառով:

53-ամյա Բաումգերտները ղեկավարել է «Ուրալկալի»-ն 2003-ից 2013 թվականներին՝ սկզբում որպես առևտրային տնօրեն, ապա՝ գործադիր տնօրեն։ 2013 թվականի օգոստոսին նա ձերբակալվել է Մինսկում, որտեղ նա ժամանել էր այն ժամանակվա վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ կալիումի վաճառքի վերաբերյալ բանակցությունների, և մեղադրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։

Ըստ «The Bell»-ի՝ Բաումգերտները դարձել էր ռուս-բելառուսական «կալիումի պատերազմի» պատանդը։ Երեք ամիս նախնական կալանքի և տնային կալանքի տակ գտնվելուց հետո նա տեղափոխվել էր Մոսկվա։ Ռուսաստանում Բաումգերտների դեմ հարուցվել էր քրեական գործ, սակայն այն կարճվել է 2015 թվականին՝ ապացույցների բացակայության հիմքով։ Հետագայում Բաումգերտները վերադարձել էր բիզնեսին և դարձել «Global Ports» նավահանգստային ընկերության գործադիր տնօրեն։ Վերջին տարիներին նա բնակվում էր Կիպրոսում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի